Ազգային ժողովրդավարական բևեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազգային ժողովրդավարական բևեռ
National Democratic Pole Logo.jpg
ՏեսակԴաշինք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՀիմնադրվածՄայիսի 4, 2020[1]
ԳաղափարախոսությունՑենտրիզմ
Քաղաքական հայացքՊրոեվրոպական
Պրոարևմտյան
Հակառուսաստանյան
(ոչ ռուսաֆոբ)
Պաշտոնական գույն(եր)         
Օրհներգ«Կոչնակ կամքի»[2]
ՇտաբՀայաստան Երևան, Հայաստան
Նախաձեռնող խումբԱլբերտ Բաղդասարյան
Արա Պապյան
Արկադի Վարդանյան
Արմենակ Կյուրեղյան
Գարեգին Չուգասզյան
Եղիշե Պետրոսյան
Ժիրայր Սեֆիլյան
Հայկ Մարտիրոսյան
Վարուժան Ավետիսյան
Տիգրան Խզմալյան[3]
ԿայքAJbever.com
Ազգային ժողովրդավարական բևեռի կազմակերպած բողոքի ցույց Ազատության հրապարակում

Ազգային ժողովրդավարական բևեռ (ԱԺԲ), հայկական քաղաքական վերկուսակցական միավորում է, որի մաս են կազմում տարբեր քաղաքական հասարակական գործիչներ, ինչպես կուսակցական այնպես էլ անկուսակցական (Հռչակագիր՝ https://ajbever.com/declaration/), այդ թվում նաև «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության» բազմաթիվ անդամներ։

«Ազգային ժողովրդավարական բևեռը» կազմավորվել է 2020 թվականի մայիսի 15-ին[4][5]`

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, նկատի ունենալով, որ դրանք համավարակի պատճառով ահագնանում ու կուտակվում են, ինչի հետևանքով կարող են գոյութենական ճգնաժամ առաջացնել ազգի ու պետականության համար,փաստելով, որ մենք դեռևս այդ ճգնաժամի նախնական փուլում ենք և դրա ծանր հետևանքները զգալու ենք առաջիկայում՝ հաջորդաբար ուժգնացող ալիքների ձևով, արձանագրելով, որ գործող իշխանությունը չունի միայն իր ուժերով ճգնաժամը հաղթահարելու կամք և կարողություն, նշելով, որ առկա քաղաքական դաշտը կազմալուծված է և ունակ չէ ձևավորելու ու ներկայացնելու ազգի քաղաքական կամքը,համոզված լինելով, որ ստեղծված իրավիճակում ազգային-քաղաքական համախմբումը կարող է արդյունավետ լինել վերկուսակցական ձևաչափով, նպատակ ունենալով հաղթահարելու ճգնաժամը՝ ստեղծելով ինքնիշխան, ժողովրդավարական և կենսունակ պետության կայացման պայմաններ ու նախադրյալներ, մենք՝ ներքոստորագրյալներս, նախաձեռնում ենք ազգային-ժողովրդավարական բևեռի կայացմամբ ու գործունեությամբ այդ նպատակը կյանքի կոչելու գործընթաց, որը պետք է իրականացվի հակաճգնաժամային անցումային ծրագրով:

Հռչակված նպատակի իրագործման համար ներկայիս իրավիճակում տեսնում ենք հետևյալ ճանապարհը՝ հնարավորինս համախմբել ազգային-ժողովրդավարական ներուժը, ձևավորել հակաճգնաժամային անցումային կառավարություն, որը գործող իշխանության անխուսափելի անկման պահից կստանձնի պետության կառավարումը և անցումային ծրագրի իրականացմամբ կապահովի ճգնաժամի հաղթահարումը (խմբ. 08.29.2020):

Մեր համոզմամբ` հակաճգնաժամային անցումային ծրագիրը պետք է հիմնվի հնարավորինս լայն համազգային համաձայնության ու ներառականության վրա և պետության ինքնիշխանության ամրապնդման ու Արցախը ներառող միասնական կառավարման համատեքստում առաջնահերթորեն նախատեսի հակաճգնաժամային հետևյալ համակարգային միջոցառումները և փոփոխությունները.

1) առողջապահական, պարենային, էներգետիկ ու պաշտպանական անվտանգության, ինչպես նաև լայնածավալ հայրենադարձության նախադրյալների ու պայմանների ապահովում,

2) անցյալի իրավաքաղաքական գնահատական,

3) իրավաքաղաքական գնահատականից բխող անցումային արդարադատություն, այդ թվում.

- քրեական արդարադատություն,

- լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական և գործակալական, ինչպես նաև որպես հետևանք՝ նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեության և դրանց պարագլուխների հանրային գործունեության արգելում,

4) իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ Նոր Սահմանադրության մշակում և ընդունում,

5) նոր Ընտրական օրենսգրքի ու Կուսակցությունների մասին նոր օրենքի մշակում և ընդունում և դրանց հիման վրա արտահերթ ընտրությունների անցկացում (խմբ. 08.29.2020):

Մեր պատկերացմամբ՝ նոր Սահմանադրության մշակումն ու ընդունումը և արտահերթ ընտրությունների կազմակերպումը պետք է ավարտվեն մեկամյա ժամկետում, իսկ հակաճգնաժամային անցումային ծրագրի մնացյալ մասը՝ դրանց իրագործման համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետում՝ նաև արտահերթ ընտրություններով ձևավորված իշխանության գործունեությամբ:

Ընդգծում ենք, որ սույն Հռչակագրին միացած քաղաքական ուժերն ու գործիչները հակաճգնաժամային անցումային ծրագրի մեկամյա ժամկետի ավարտին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ ազատ են լինելու իրենց գործողությունների ձևաչափն ընտրելու հարցում:

Կոչ ենք անում ազգի և պետականության առջև ծառացած լինել-չլինելու հրամայականը գիտակցող ուժերին ու գործիչներին համախմբվելու ազգային-ժողովրդավարական բևեռում՝ միանալով նախաձեռնած գործընթացին:


Ազգային-Ժողովրդավարական Բևեռը հրապարակային հայտարարում է, որ Հայաստանում (Արցախը ներառյալ) անվտանգային, սոցիալ-տնտեսական, մշակությային և այլ ոլորտներում առկա համակարգային աղետալի վիճակը հետևանք է Հայաստանի ռուսական նեո-գաղութային կարգավիճակի, որի բերմամբ Ռուսաստանի Դաշնությունը Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերություններ պահպանելու և զարգացնելու նպատակով զոհում է վերջինիս իր փաստացի տիրապետության ներքո գտնվող հայկական շահերը։

Ներկա աղետալի վիճակում բեկում մտցնելու և ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Հայաստանին պարտադրվող նոր զիջումներից խուսափելու համար Բևեռը առաջարկում է Հայաստանի կողմից «ԱՄՆը ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի» կարգավիճակ ստանալու նպատակով դիմել ԱՄՆը կառավարությանը։


Մարտի 16-ին, 1921 թվականի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի (Լենին-Քեմալ դաշնագիր) կնքման 100-րդ տարելիցին, Ազատության հրապարակում անցկացվեց հանրահավաք, որի ժամանակ իր ելույթում «Սասնա ծռերի» և ղեկավար անդամներից և ԱԺԲ-ի նախաձեռնող անդամ Գարեգին Չուգասզյանը նշեց, որ տվյալ պայմանագրով Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության կողմից Թուրքիային նվիրաբերվեց Հայաստանի Հանրապետության օրինական տարածքի ուղիղ կեսը՝ շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր[6]։

Միևնույն ժամանակ, Ազային ժողովրդավարական բևեռը խիստ քննադատորեն է մոտենում ինչպես «Իմ քայլը» դաշինքին և Հայաստանի հանրապետական կուսակցությանը (լայն շրջանակներում հայտնի որպես «ներկաներ» և «նախկիններ»[7]), այնպես էլ խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցությունների («Հայրենիքի փրկության շարժում») ձևավորած կոալիցիային, գտնելով, որ դրանում ներգրավված կուսակցություններն ու դրանց առաջնորդները ծառայում են միմիայն Ռուսաստանի կայսերապաշտական շահերին[8]։

Ազգային-Ժողովրդավարական Բևեռն ազգային արժեքների և ժողովրդավարական սկզբունքների շուրջ հասարակական֊քաղաքական համախմբում է։

Դաշինքն ունի գրասենյակներ Հայաստանի քաղաքներում, ինչպես նաև մեկ արտերկրյա գրասենյակ Լոս Անջելեսում[9][10]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի համակարգող մարմնի՝ խորհրդի ներկա անդմաներն են.

Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ձևավորել ազգային-ժողովրդավարական բևեռ․ հայտարարություն»։ ՀՐԱՊԱՐԱԿ։ մայիսի 4, 2020 
  2. «Եղիշե Պետրոսյանի հեղինակած «Կոչնակ կամքի» երգը՝ դիմադրական պայքարի խորհրդանիշ» 
  3. ««Ազգովի ուխտ պիտի անենք, որ իմաստավորենք մեր 5000 նահատակների զոհողությունը»․ Ժիրայր Սեֆիլյան»։ մարտի 13, 2021։ Վերցված է ապրիլի 17, 2021 
  4. «ԱԺԲ հռչակագիր»։ ajbever.com։ փետրվարի 22, 2021 
  5. «Գարեգին Չուգասզյան․ "Մենք օլիգարխական ուժեր չենք ներկայացնում, մեր հետևում գոյություն չունի այն փողը"»։ www.aravot.am 
  6. Սաթենիկ Հայրապետյան (մարտի 16, 2021)։ ««Էրդողանիզմը և պուտինիզմը գնալով մարելու են». «Ազգային ժողովրդավարական բևեռը» Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեց»։ Ազատություն։ Վերցված է ապրիլի 15, 2021 
  7. Ստեփանյան Դավիթ։ «Սոցիոլոգ․ Ազգի փրկությունն այն մարդկանց մեջ է, ովքեր չեն պատրաստվում ընտրություն կատարել ներկաների և նախկինների միջև» (Նոյեմբերի 20, 2020)։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-15-ին։ Վերցված է ապրիլի 15, 2021 
  8. «Ե՛վ 17-ը, և՛ Քոչարյանը, և՛ Սարգսյանը, և՛ Փաշինյանը նույն դաշտում են, պնդում է Տիգրան Խզմալյանը» 
  9. «Լոս Անջելեսի մարզի Վեն Նայս քաղաքում բացվել է Ազգային-ժողովրդավարական բևեռի գրասենյակ» (չաշխատող հղում)
  10. «Լոս Անջելեսի մարզի Վեն Նայս քաղաքում բացվել է Ազգային-ժողովրդավարական բևեռի գրասենյակ» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]