Արա Պապյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արա Արտուշի Պապյան
Ara-Papyan.jpg
Արա Պապյանն աշխատանքի ժամանակ
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կանադայում
2000 - 2006
 
Քաղաքացիություն՝ Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա
Մասնագիտություն՝ դիվանագետ, պատմաբան
Ազգություն հայ
Ծննդյան օր հունիսի 6, 1961 (57 տարեկան)
Ծննդավայր Երևան ՀԽՍՀ
Զավակներ Նարեկ Պապյան
Տարոն Պապյան
 
Կայք՝ modusvivendicenter.org

Արա Արտուշի Պապյան (հունիսի 6, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ իրավաբան, պատմաբան և դիվանագետ։ 2000-2006 թվականներին եղել է Կանադայում Հայաստանի դեսպան։ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի հունիսի 6-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Ծառայել է խորհրդային բանակի կազմում Աֆղանստանում որպես ռազմական թարգմանիչ[1]:

1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը և նույն թվականին ստացել է բակալավրի աստիճան։ 1989 թվականին ստացել է պատմության մագիստրոսի աստիճան։ 1994 թվականին ավարտել է Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան, իսկ 1999 թվականին Հռոմում գտնվող ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջը[1]:

Լեկցիաներով հանդես է եկել Կիպրոսի Նիկոսիա քաղաքի Մելքոնյան կրթահամալիրում[1]:

Դիվանագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիներ աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում եղել է ԱԳՆ բազմաթիվ վարչությունների քարտուղար և պետ։ Աշխատել է որպես քարտուղար Թեհրանում և Բուխարեստում: Հետագայում նշանակվել է որպես Հասարակության հետ կապերի վարչության պետ։ 2000-2006 թվականներին եղել է Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1]:

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Պապյանը ՄՀՄՊՀ-ում

Դիվանագիտական կարիերան թողնելուց հետո Պապյանը սկսում է ուսումնասիրել հայկական հարցի իրավաբանական կողմերը՝ Արցախյան պատերազմ, Վիլսոնյան Հայաստան և այլն։ Այդ հարցերով բազմաթիվ ելույթներ է ունեցել հայկական համայնքներում աշխարհով մեկ, այդ թվում՝ Լոս Անջելեսում[2][3]:

Զբաղվում է ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցերով և իր հարցազրույցներում բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Հայաստանը պետք է աջակցի Ադրբեջանում ազգային պետականությունից զրկված ժողովուրդներին (թալիշներին, լեզգիներին և այլն) սեփական պետության ստեղծման հարցում[4]:

Հիմնել և ղեկավարում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնը[5]:

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապյանը տիրապետում է մի շարք լեզուների՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և հունարեն։ Ամուսնացած է, ունի երկու զավակ՝ Նարեկ և Տարոն[1]:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ara Papian, Legal Bases for the Armenian Claims (Collection of Articles), 2008, Toronto.
  • Arbitral Award of the President of the United States of America Woodrow Wilson: Full Report of the Committee upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia, Washington, November 22, 1920, (Prepared with an Introduction and Indexes by Ara Papian), 2011, Yerevan.
  • Ara Papian, HAYRENATIRUTYUN (Reclaiming the Homeland)։ Legal Bases for the Armenian claims and Related Issues (Collection of Articles), 2012, Yerevan.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ARA PAPIAN TO SPEAK AT 'ANC GRASSROOTS' PANEL ON TRANSNATIONAL JUSTICE»։ Armenian National Committee։ նոյեմբերի 27, 2011։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7 
  2. «Woodrow Wilson’s Arbitral Award the Best Solution, Says Ara Papian»։ Asbarez։ մայիսի 2, 2011։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14 
  3. «Հայաստանը պետք է Ադրբեջանին, որպես քաղաքական միավոր, տրոհի՝ համագործակցելով պետականազուրկ ազգերի հետ. Արա Պապյան»։ Tert.am։ հունիսի 15, 2013։ Վերցված է 2013 թ․ հունիսի 15 
  4. «Staff of Modus Vivendi Center»։ Modus Vivendi Center։ Վերցված է փետրվարի 12, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]