Եղիշե Պետրոսյան (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղիշե Պետրոսյան (այլ կիրառումներ)
Եղիշե Պետրոսյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 1, 1955(1955-01-01) (69 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներգիչ և կիթառահար
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱրձագանք
ԿրթությունՀԱՊՀ (1981)

Եղիշե Արտյոմի Պետրոսյան (հունվարի 1, 1955(1955-01-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կիթառահար, երգիչ, երգահան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիշե Պետրոսյանը ծնվել է 1955 թվականին Երևանում։ 1972-1981 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1975-1977 թվականներին ծառայել է Սովետական բանակում։ 1984-1986 թվականներին՝ ուսումը շարունակել է Մոսկվայի արվեստի համալսարանի կոմպոզիցիայի ֆակուլտետում։ 1969 թվականին եղել է «Արձագանք» խմբի, 1990 թվականին՝ Արձագանք ստուդիայի հիմնադիրներից[1]։ 1992 թվականին երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ հիմնադրել է «Արձագանք» պրոդյուսերական կենտրոնը, 1996 թվականին՝ «Արձագանք» ռադիոկայանը (2003 թվականին ռադիոկայանն արժանացել է «Լավագույն ժամանցային ռադիոկայան» մրցանակին)։ 1999-2004 թվականներին եղել է «Արձագանք շոու» ամենամյա նախագծի, ինչպես նաև «Պրեմիերա» հեռուստանախագծի հեղինակը։ Հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի և ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, մասնակցել բազմաթիվ միջազգային երաժշտական փառատոների[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե կամերտոն, 1984
  • «Ընկեր երգ», 1985
  • «Ասուպ», 1994
  • «Կռունկ» համահայկական երգի մրցույթ-փառատոնի հաղթող և դիպլոմակիր (Արտավազդ Բայաթյանի հետ), 2000-2002

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Եղիշե Պետրոսյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.