Արտավազդ Բայաթյան
Արտավազդ Բայաթյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1954 (69 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | էստրադա |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Արտավազդ Վիլյամինի Բայաթյան (ապրիլի 15, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, երգահան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1971 թվականին ավարտել է Երևանի Բելինսկու անվան թիվ 38 միջնակարգ դպրոցը։ 1963-1967 թվականներին սովորել է Ս. Պետրոսյանի քանդակագործության արվեստանոցում, 1967-1971 թվականներին` Երևանի երիտասարդների գեղարվեստի դպրոցի կինոռեժիսուրայի բաժնում։ 1964-1969 թվականներին եղել է Հ. Վեմյանի երգչախմբի մեներգիչ։ 1970 թվականին եղել է «Ամառային արկած» ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը։
1992 թվականին երաժիշտ, երգիչ Եղիշե Պետրոսյանի հետ հիմնադրել է «Արձագանք» պրոդյուսերական կենտրոնը։ 1996 թվականից հիմնադրել և ղեկավարում են «Արձագանք» ռադիոկայանը, որը 2003 թվականին արժանացել է «Լավագույն ժամանցային ռադիոկայան» մրցանակի։ 1999-2004 թվականներին եղել է «Արձագանք շոու» ամենամյա նախագծի համահեղինակը։
2000-2002 թվականներին Եղիշե Պետրոսյանի հետ դարձել են «Կռունկ» համահայկական երգի մրցույթ-փառատոնի հաղթող-դիպլոմակիրներ։ 2006 թվականից հանդիսանում է Ֆրանսիայի «Արձագանք ինթերնեյշնլ» ասոցիացիայի անդամ։ Խմբի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի և ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում, մասնակցել միջազգային երաժշտական փառատոների ու արժանացել առաջատար մրցանակների և ոսկե մեդալի։ 2009 թվականին հեղինակել և բեմադրել է «Դառը շոկոլադ քաղցր համով» պիեսը ու «Նամուսի զոհերը և զոհերի նամուսը» մենաներկայացումը։ Նկարահանել է տեսահոլովակներ, մի քանի տասնյակ ալբոմների պրոդյուսեր է[1][2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արտավազդ Բայաթյանի կենսագրությունը AV Production կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-20-ին։ Վերցված է 2018-02-18
- ↑ «Արտավազդ Բայաթյան»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-14-ին։ Վերցված է 2015-04-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արտավազդ Բայաթյան և Գայանե Գաբրիելյան. 33 տարի միասին Archived 2014-03-06 at the Wayback Machine.