Զանգելանի ռազմագործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգելանի ռազմական գործողություն
Արցախյան պատերազմ

Թվական 1993 թվականի հոկտեմբերի 23 - նոյեմբերի 1
Վայր Զանգելան
Արդյունք Հայկական բանակի հաղթանակ
Հակառակորդներ
Հայաստան Հայաստան
Ադրբեջան Ադրբեջան
Հրամանատարներ
Արթուր Աղաբեկյան

Մովսես Հակոբյան
Վաչագան Իշխանյան
Մանվել Գրիգորյան
Մանվել Եղիազարյան

Ֆիրդուն Շաբանով
Կողմերի ուժեր
Հադրութի ՊՇ

Մարտունիի ՊՇ
Շուշիի ՊՇ
5-րդ բրիգադ

170-րդ գունդ

Ընդհանուր մոտ 4000 զինծառայող

Զանգելանի ռազմական գործողություն, Հադրութի (հրամանատար՝ Արթուր Աղաբեկյան), Մարտունիի, Շուշիի (հրամանատար՝ Վաչագան Իշխանյան) պաշտպանական շրջանների, Կենտրոնական ենթակայության ստորաբաժանումների, մոտոհրաձգային 5-րդ կամավորական բրիգադի, «Սիսական» (հրամանատար՝ Հ. Աղայան), «Արաբո» (հրամանատար՝ Մանվել Եղիազարյան), «Սև հովազ» (հրամանատար՝ Ռուստամ Գասպարյան), Արթիկի, Բաղրամյանի, Թալինի, Արտաշատի, Կապանի, Գորիսի և այլ կամավորական ջոկատների հակահարձակողական մարտերը 1993 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 1-ը։

1993 թվականի հոկտեմբերին Հորադիզի երկաթուղային հանգույցի ու Կուբաթլուի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո ազատամարտիկները հետապնդել են հակառակորդի նահանջող խմբավորումներին և ընթացքում վնասազերծել կրակակետերը։ Հակառակորդը, կորցնելով մեծաթիվ կենդանի ուժ և ռազմական տեխնիկա, նահանջել է դեպի Իրանի Իսլամական Հանրապետության սահմանները։ Զանգելանի ռազմական գործողության հաղթանակով վերացվել են Արցախի հարավարևելյան, հարավային և հարավարևմտյան սահմանամերձ գոտուց մշտապես սպառնացող վտանգները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։