Մուրադ Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զաքարյան Մուրադ Գրիշայի
սեպտեմբերի 5, 1971մարտի 23, 1994
Ծննդավայրգ. Բուժական
Մահվան վայրգ. Սեյիդահմեդլու
ԿոչումԼեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԱրցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Զաքարյան Մուրադ Գրիշայի, «Բուժականի Մուրադ» (սեպտեմբերի 5, 1971, գ. Բուժական (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) - մարտի 23, 1994, գ. Սեյիդահմեդլու (Ֆիզուլիի շրջան)), ազատամարտիկ։ ՀՀ բանակի լեյտենանտ (1993)։ 1989-1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1991-1994 թվականներին՝ Շուշիի առանձնակի գումարտակի վաշտի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի (Կիրով, Եղցահող ևն) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1993 թվականին վիրավորվել է, ապաքինվել և վերադարձել մարտադաշտ։ Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Մուրադ Զաքարյանի մասին նկարահանվել է «Բուժականի Մուրադը» ֆիլմը (2001, «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշար, սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Ս. Թադեոսյան)։ Թաղված է Բուժականում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png