Արա լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա լեռ
Mughni,Ara2.jpg
Արա լեռը հարավ-արևմուտքից (տեսարան երկնքից)
Տեսակ հրաբուխ
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավոր Կոտայքի մարզ և Արագածոտնի մարզ
Աշխարհագրական
տեղադրություն
Հայաստան
Լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհ
Բարձրություն (ԲԾՄ) 2577 մետր
##Արա լեռ (Հայաստան)
RedMountain.svg
##Արա լեռ (Արագածոտնի մարզ)
RedMountain.svg
Կոորդինատներ: 40°24′20.000000101597″ հս․ լ. 44°27′8.0000000991929″ ավ. ե. / 40.40555555558377421° հս․. լ. 44.452222222249773154° ավ. ե. / 40.40555555558377421; 44.452222222249773154

Արա լեռ (նաև՝ Արայի լեռ), հանգած հրաբուխ Հայաստանի Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանագոտում[1][2]։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից (օր.՝ Երևանից) նայելիս՝ նմանվում են պառկած մի մարդու՝ Արային, ով ըստ հայկական դիցաբանության իր ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի սեր տենչացող թագուհու՝ Շամիրամի հետ։ Այստեղ է ընկել իր կնոջը՝ Նվարդին, հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր այրու՝ Շամիրամի հրամանով դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան[2][3]։ Արայի լեռան փեշին գտնվող Եղվարդ քաղաքի բնակիչներն Արայի քիթը ներկայացնող գագաթնաքարը անվանում են՝ Աքլորաքար, քանի որ լեռան ամենաբարձր գագաթն է։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արայի լեռը գտնվում է Հայաստանի Կոտայքի և Արագածոտնի մարզերում` մայրաքաղաք Երևանից 33կմ հյուսիս, Երևան-Գյումրի ավտոճանապարհի աջ կողմում[1][2]։ Մոտակա բնակավայրերից են Նոր Երզնկա, Զորավան, Սարալանջ, Երնջատափ, Հարթավան, Արտաշավան, Սաղմոսավանք, Հովհաննավանք, Կարբի և Մուղնի գյուղերն ու Եղվարդ քաղաքը[2][4]։ Լեռան արևմտահայաց լանջի ստորոտում են գտնվում «Դեմիրճյան խնձորի» այգիները։ Արևմուտքից սահմանակից է Քասաղ գետի կիրճին[5]։

Բնաշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արայի լեռը մյուս լեռնաշղթաներից համեմատաբար մեկուսի է գտնվում և հետաքրքիր է երկրամորֆոլոգիական տեսակետից։ Նա պարունակում է բնաշխարհի մի հարուստ գենետիկ ավազան։

Լեռան վրա գրանցված են 650 տեսակ անոթային բույսեր, որոնք Հայաստանի բուսականության 20%-ն են կազմում։

Այս փոքր տարածքում կարելի է տեսնել Հայաստանի բուսականության գլխավոր տիպերը՝ կիսանապատ, տափաստան, մարգագետնային տափաստան, անտառ և մարգագետին, բարձր խոտազգի մասեր, ժայռի և թմբի բուսականություն, տափաստանի թփուտներ։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա լեռան տարածքը հարուստ է կենդանական աշխարհով: Այստեղ բնակվում են բազմաթիվ թռչնատեսակներ, սողուններ, կրծողներ, ինչպես նաև արջեր, գայլեր, աղվեսներ և այլն:

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի ետին պլանում երևում է 28.01.2018 թվականին լեռան վրա տեղի ունեցած դժբախտ պատահարի վայրը դեպքից կարճ ժամանակ անց

Արա լեռան վրա ամառային բավականին շոգ եղանակային պայմանների հետևանքով երբեմն առաջանում են հրդեհներ:

Չնայած լեռնագնացության տեսակետից Արա լեռը հեշտ հաղթահարելի բարձրունք է՝ այնուամենայնիվ այն երբեմն տհաճ անակընկալներ է մատուցում:

2018 թվականի պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 28-ի կեսօրին հայ լեռնագնացների խումբը բարձրունքից իջնելիս հայտնվել է խառնարանից դեպի Ծաղկեվանք սրբատեղի տանող ժայռապատ սարալանջին տեղի ունեցած ձնահոսքի շրջանում: Համաձայն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած տեղեկությունների՝ քաղաքացու կորելու և մեկ այլ լեռնագնացի վնասվելու մասին ահազանգը ստացվել է ժամը 16:10-ին[6][7][8]: Ավելի ուշ պատահարների մասին հաղորդագրություններ տարածող լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ խումբը կազմված է եղել 18 անձից, որից 36-ամյա Նաիրուհի Սիմոնյանը ձնահոսքի հետևանքով զոհվել է, իսկ 38-ամյա էդգար Նավասարդյանն ու 22-ամյա Հրաչյա Հարությունյանը ստացել մարմնական վնասվածքներ[9]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]