Սևանավանք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)
Սևանավանք | |
---|---|
Սևանավանքի Սուրբ Առաքելոց (ձախ) և Սուրբ Աստվածածին (աջ) եկեղեցիները | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հայաստան Գեղարքունիքի մարզ, Սևանա լիճ, Սևանի թերակղզի |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Գեղարքունիքի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Հիմնական ամսաթվերը | 3-րդ դար |
Ներկա վիճակ | Կանգուն |
Կազմված է | Եկեղեցի Սբ. Առաքելոց, Եկեղեցի Սբ. Աստվածածին, Եկեղեցի Սբ. Հարություն, Ճեմարանի շենք և Գերեզմանոց |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Հիմնադիր | Մարիամ Բագրատունի |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 874 թ |
Կառուցման ավարտ | 10-րդ դար |
Հիմնադրված | 3-րդ դար |
Sevanavank Վիքիպահեստում |
Սևանավանք, հայկական վանական համալիր Սևանի թերակղզու վրա, Գեղարքունիքի մարզ, Հայաստան։
Հիմնադրվել է 305 թվականին, երկու եկեղեցիները՝ 874 թվականին։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թվականին։
Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IX դարում Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։ 874 թվականին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Սրբոց Առաքելոց (մեծը) և Սուրբ Հովհաննու Կարապետի։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ գրված 874 թվականին։
Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Ս. Հովհաննու Կարապետի եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թվականներ)։ Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում և Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք իրավամբ հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։
Բլրագագաթի վրա պահպանվել են գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցու (կառուցվել է հավանաբար ավելի ուշ) մնացորդներ։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-1957 թվականներին եկեղեցիները վերանորոգվել են։ Բլրի ստորոտում եղել է նաև ավելի ուշ շրջանի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 19-րդ դարավերջին փլուզվել է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիեսլինգ, Բրադի (2005), Rediscovering Armenia: Guide, Երևան: Matit Graphic Design Studio
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սևանավանք կատեգորիայում։ |