Պանչատանտրա
Պանչատանտրա սանսկրիտ՝ पञ्चतन्त्र | |
---|---|
![]() | |
Հեղինակ | անհայտ |
Տեսակ | գրական ստեղծագործություն, հեքիաթների ժողովածու և պատմվածքների ժողովածու |
Ժանր | առակ |
Բնօրինակ լեզու | սանսկրիտ |
Ստեղծման տարեթիվ | մոտ մ. թ. ա. 300 |
Երկիր | անհայտ |
Հրատարակիչ | անհայտ |
![]() |


«Պանչատանտրա» (սանսկրիտ՝ पञ्चतन्त्र, բառացիորեն՝ «Հինգ գիրք», «Հինգ ձեռնարկ» կամ «Հինգ ուղեցույց»), սանսկրիտ պատմողական արձակի հուշարձան։ Կազմվել է մոտավորապես III—IV դարերում, ունի վաղնջական բանահյուսական ակունքներ։ «Պանչատանտրայի» ամենավաղ պահպանված սանսկրիտ ձեռագիրը թվագրվում է XI դարով։ Հեղինակը, գրքի ստեղծման պատմությունը, նրա «բանահյուսականության» և «գրական մշակման» աստիճանը ցայժմ գիտական որոշակի լուծում չի ստացել։ Ավանդույթն իբրև հեղինակ հիշատակում է ոմն բրահման Վիշնուշարմանի (Վիշնու Շարման), ով ապրելիս է եղել V—VI դարերում, և ով ոմն ռաջայի ՝ պետությունը իմաստնորեն կառավարել սովորեցնելու խնդրանքով կազմել է այս ուսուցողական պատմություններով այլաբանական ժողովածուն[1]։ Այն հիմնված է վաղնջագույն բանավոր ավանդույթների վրա, ներառյալ «կենդանիների մասին առակները, որոնք այնքան հին են, որ ընդունակ ենք պատկերացնել», ինչպես նաև բուդդհիստական Ջատակա պատմվածքները[2][3]։
«Պանչատանտրան» բաժանվում է հինգ տանտրա-պատմությունների, որոնք միավորված են շուրջանակի կոմպոզիցիաներով։ Ընդ որում՝ յուրաքանչյուր տանտրա նմանապես բովանդակում է նրբերված բանաստեղծական պատմություններից (ինչը տեղիք է տվել որոշ հետազոտողների այն համարել նաև պոետական անթոլոգիա)։ «Պանչատանտրայի» մեջ հերոսները կենդանիներն են, որոնց հանրույթներն ու բարքերը մարդկայինի պատճենումն են։ Իբրև պատմողներ հանդես են գալիս շնագայլեր Կարատական և Դամանական։ Հինգ տանտրաները կրում են հետևյալ անվանումները՝
- «Ընկերության կորուստը» (բովանդակում է 22 պատմվածք), मित्रभेद (Mitra-bheda)
- «Ընկերների ձեռքբերումը» (7),) मित्रलाभ или मित्रसंप्राप्ति (Mitra-lābha կամ Mitra-samprāpti)
- «Պատմություն ագռավների և բվերի պատերազմի մասին» (17), काकोलुकीयम् (Kākolūkīyam)
- «Ձեռքբերումների վախճանը» (12) लब्धप्रणाश (Labdhapraṇāśam)
- «Անխոհեմ արարքները» (15). अपरीक्षित कारक (Aparīkṣitakārakaṃ)
«Պանչատանտրայի» բովանդակությունը պատմողական ոճով կառավարչի առջև ծառացած բարդ իրավիճակների քննարկումն է։ Նպատակը ազնվազարմ տոհմերի երիտասարդ ներկայացուցիչներն լավ սանսկրիտ և դիվանագիտություն սովորեցնելն է[4].
Սյուժեների բանահյուսական բնույթը, պարզությունն ու զվարճալի ձևը ապահովել են «Պանչատանտրայի» բացառիկ լայն տարածվածությանը։."[5] Ըստ այդմ «այն Հնդկաստանի ամենահաճախ թարգմանված ստեղծագործությունն է»[6]։ Գիտությանը հայտնի առաջին՝ (փահլևի) թարգմանությունն իրականացվել է 570 թվականին Իրանում՝ սասանյան Խոսրով I Անուշիրվան արքայի ցուցումով, բայց որը չի պահպանվել։ VIII դարի կեսերին իրականացվում է արաբերեն թարգմանությունը՝ պարսիկ գրող Իբն-ալ-Մուքաֆֆայի կողմից. Այն վերնագրված էր «Քալիլա և Դիմնա» (պարսկերեն՝ کلیله و دمنه, արաբ․՝ كليلة و دمنة; պատմող կենդանիների անուններով) և այդ անունով էլ ողջ Մերձավոր և Միջին Արևելքում ճանաչվում։ Բյուզանդիայում, իսկ ապա և սլավոնական երկրներում «Պանչատանտրան» հայտնի է Սիմեոն Սիփայի թարգմանությամբ (1081), որտեղ կենդանիները հայտնի են Ստեֆանիտ և Իխնիլատ անուներով։ XIII դարում հայտնվում են իսպանական անանուն թարգմանությունը, ռաբբի Իոէլի հրեական թարգմանությունը, Յոհան Կապուանացու լատիներեն թարգմանությունը, որն էլ հիմնականում ընկած է գերմաներեն (1265 թվականից ոչ վաղ), իսպաներեն և իտալերեն տարբերակի հիմքում։ Ընդհանուր առմամբ զանազան տարբերակներով և թարգմանություններով այն հաշվվում է ավելի քան 200-ի՝ 60 լեզուներով։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Jacobs 1888 , Introduction, page xv; Ryder 1925 , Translator's introduction, quoting Hertel: "that the original work was composed in Kashmir, about 200 B.C. At this date, however, many of the individual stories were already ancient."
- ↑ Doris Lessing, Problems, Myths and Stories Archived 2016-05-09 at the Wayback Machine., London: Institute for Cultural Research Monograph Series No. 36, 1999, p 13
- ↑ Jataka tales#cite note-7
- ↑ Р. Шор Панчатантра // Литературная энциклопедия: В 11 т. — [М.], 1929—1939. Т. 8. — 1934 — Стб. 437—438.
- ↑ Edgerton 1924, էջ. 3 . "reacht" and "workt" have been changed to conventional spelling.
- ↑ Introduction, Olivelle 2006 , quoting Edgerton 1924 .
|