Թափառող սյուժե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թափառող սյուժե, կայուն պատմություն, որ հիմք է ծառայում բանավոր, գրավոր ստեղծագործության կամ կինոսցենարի համար և տեղափոխվելով փոխում իր գեղարվեստական ​​տեսքը, կախված նոր միջավայրից։ Տարբեր երկրներին հատուկ սոցիալ-տնտեսական պայմանները, լեզուն, ազգությունը, կենցաղը, մշակույթը, կրոնը իրենց ազդեցությունն են թողնում թափառող սյուժեի վրա, բայց ամբողջովին այն չեն փոխում[1]: Թափառող սյուժեի վառ օրինակ են հեքիաթները, որոնք անցնում են երկրից-երկիր, ստանալով նոր գույն ու երանգ։ Կինոյում առաջին թափառող սյուժեները եղել են Լյումիեր եղբայրների «Գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան» և «Ջրված ջրողը» կինոնկարները։

Օրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոխրոտիկը» ի սկզբանե իտալական ժողովրդական հեքիաթ էր։ 16-րդ դարի վերջին Ջամբատիստա Բազիլը մշակեց այն և «Քնած դշխուհին» և «Կոշկավոր կատուն» հեքիաթների հետ տեղադրեց իր «Պենտամերոն» գրքույկում։ 17-րդ դարում այն փոխադրեց Շարլ Պերրոն, իսկ 19-րդ դարում Գրիմ եղբայրները։ 20-րդ դարում Սերգեյ Պրոկոֆևը այդ սյուժեով բալետ գրեց։ «Մոխրոտիկի» սյուժեով նկարահանվել են բազմաթիվ կինոնկարներ և մուլտֆիլմեր։

Հայտնի թափառող սյուժեներ են՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]