Կամենկա (քաղաք, Ուկրաինա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամենկա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կամենկա | |||||
ուկր.՝ Камянка | |||||
| |||||
![]() | |||||
Կոորդինատներ: 49°2′0″ հս․ լ. 32°6′0″ ավ. ե. / 49.03333° հս․. լ. 32.10000° ավ. ե. | |||||
Երկիր | ![]() | ||||
Ենթարկում | շրջկենտրոն | ||||
Մարզ | Չերկասիի մարզ | ||||
Շրջան | Կամենկայի շրջան (Չերկասիի մարզ) | ||||
Մակերես | 152,3 կմ² | ||||
ԲԾՄ | 127 մետր | ||||
Խոսվող լեզուներ | Ուկրաիներեն | ||||
Բնակչություն | 14 190[1] մարդ (2007) | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 4732 | ||||
Փոստային ինդեքսներ | 20800 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CA / 24 | ||||
ՈՒՎՏԿՕԴ | 7121810100 | ||||
Պաշտոնական կայք | kamrada.ck.ua | ||||
| |||||
Կամենկա (ուկր.՝ Камянка), քաղաք Ուկրաինայի Չերկասիի մարզի Կամենկայի շրջանում, շրջկենտրոն։
Տարբեր թվականներին Կամենկա կալվածքը պատկանել է լեհական մագնատ Լյուբոմիրսկուն, Ուկրաինայի հետման Խմելնիցկուն և ռուս գեներալ-ֆելդմարշալ Գ. Ա. Պոտյոմկին Տավրիչեսկուն: Նրա տիրությունների բաժանման ժամանակ դրանց մի մասն անցել է նրա զարմուհի Եկատերինա Դավիդովային:
Կամենկա բնակավայրի հետագա պատմությունը կապված է 1812 թվականի Հայրենական մեծ պատերազմի հերոսներ Ն. Ն. Ռաևսկու և Ա.Պ. Երմոլովի, բանաստեղծ-պարտիզան Դենիս Դավիդովի, Հարավային հասարակության դեկաբրիստների ակտիվ գործունեության (Վ. Լ. Դավիդով, Ս. Գ. Վոլկոնսկի, Մ. Ֆ. Օրլով, Ի. Դ. Յակուշկին և այլք) անունների հետ։ Քաղաքը դարձել է դեկաբրիստական շարժման կենտրոններից մեկը։ Այստեղ էին իջևանում Ա. Ս. Պուշկինը (մի քանի անգամ 1820-ական թվականներին) և Պ. Ի. Չայկովսկին (պարբերաբար, սկսած 1863 թվականից)։
Հարավային աքսորի ժամանակ Պուշկինը Կամենկայում գրել է մի քանի հայտնի բանաստեղծություններ, ավարտել է «Կովկասյան գերին» պոեմը։ Քաղաքը հիշատակվում է «Եվգենի Օնեգին» ստեղծագործության 10-րդ գլխում։
Բովանդակություն
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Այսօր քաղաքի գլխավոր տեսարժան վայրն է համարվում Պետական պատմա-մշակութային արգելոցը, որն ներառում է մի քանի գործող թանգարանային էկսպոզիցիաները, հուշային տուն-կալվածքը, այլ պատմական կառույցներ, ճարտարապետական հուշարձաններ, արձաններ, 18-րդ դարի զբոսայգի, ինչպես նաև արխիվային և գրադարանային ֆոնդերը։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1820 թվականին Կամենկայում հայտնաբերվել է ստորգետնյա ջրերի հանքավայր։ Ակնաղբյուրը, որը յուրահատուկ բնական հատկություններ ունի, հետագայում խթան է հանդիսացել լյուկորի-օղու արտադրության և սպիրտի գործարանի կառուցման համար, որը տարածաշրջանում առաջիններից մեկն էր։ Կամենկայի օղու համար օգտագործվում է 220 մ խորության վրա գտնվող հորատանցքից ջուրը, որը հետագայում բազմակի անգամ մաքրվում է[2]:
1936 թվականին քաղաքում բացվել է Կամենկայի մեքենաշինական գործարանը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի տվյալներով Կամենկա քաղաքում բնակվում էր 14 190 մարդ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում։ (ուկր.)
- 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.)
- Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- М. М. Карый."И память Каменки…". — Днепропетровск, 1987. — 93 с.
- В. В. Бабенко, Г. М. Таран и др., Каменский литературно-мемориальный музей А. С. Пушкина и П. И. Чайковского. — Днепропетровск, 1987. — 62 с.
- Д. Г. Драгилёв. На тайном побережье (топология Тясмина) // Ру. Башка. — 2008. — № 12.
- Д. Г. Драгилёв. Каменские тексты // Дети Ра. — 2006. — № 12.
|
|