Մի-26 ուղղաթիռի հրթիռակոծումը
| Մի-26 ուղղաթիռի հրթիռակոծումը | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Տեսակ | ավիապատահար |
| Թվական | մարտի 3, 1992 |
| Վայր | Սեյիդլար, , |
| Թռիչքի վայր | Գյուլիստան և Արցախ |
| Զոհվածներ | 16 մարդ |
| Օդանավ | |
| Կենդանի մնացած | 28 |

Մի-26 ուղղաթիռի հրթիռակոծումը, տեղի է ունեցել 1992 թվականի մարտի 3-ին, այն ժամանակ Ադրբեջանական ԽՍՀ-ի Քարվաճառի (Քելբաջար) շրջանի Նոր Կարաչինար գյուղի մոտ։ Ուղղաթիռը, որը տեղափոխում էր կանանց և երեխաների, ցած է ընկել փոխադրովի (շարժական) զենիթա-հրթիռային համալիրից (ПЗРК) արձակված հրթիռի հետևանքով։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականի մարտի 3-ին, Մի-24 ուղղաթիռի ուղեկցությամբ հումանիտար գործողություն իրականացնող տրանսպորտային Մի-26 ուղղաթիռը, Արցախի Շահումյանի շրջանի հայաբնակ Գյուլիստան գյուղ էր հասցրել 20 տոննա ալյուր և պետք է այնտեղից դուրս բերեր մոտ 50 կանանց և երեխաների[1]։ Վերջացնելով խաղաղ բնակիչների նստեցումը, ուղղաթիռը օդ է բարձրացել և Քարվաճառի շրջանի վրայով ուղղություն վերցրել դեպի Հայաստանի սահման։ Երեկոյան, ժամը 18։ 00-ի սահմաններում, Հայաստանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, ուղղաթիռի վրա հարձակում է իրականացրել ադրբեջանական Մի-8 ուղղաթիռը[2]։ Մինչ Մի-24-ը փորձում էր ետ քշել հարձակվողին, Մի-26 ուղղաթիռը խոցվել է երկրի վրայից արձակված շարժական զենիթային համալիրի հրթիռից։ Այրվելով, Մի-26-ը ցած է ընկել Սեյիդլար գյուղի մոտ։
Հայկական կողմը վստահ էր, որ ուղղաթիռն հրթիռակոծվել էր ադրբեջանական զորախմբավորումների կողմից[3]։ Աղետի հետևանքով զոհվել էր 16 մարդ, մնացածը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և վիրավորումներ[1][2]։ Նույն օրը, երեկոյան, իրականացվել է ողջ մնացածներին փրկելու գործողություն։ «Սպիտակ» ջոկատի փրկարարները Հայաստան են տեղափոխել 28 մարդու[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Большая авиационная энциклопедия «Уголок неба»
- 1 2 «Михаил Жирохов «Авиация в Нагорном Карабахе»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Голос Армении (Коммунист) № 25(52) 1992-03-06
- ↑ Маловерьян Юрий «Азербайджан начинает войну за воздух»