Բարսում (Շամքորի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բարսում (Գարդմանք)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարսում (այլ կիրառումներ)
Ավերված գյուղ
Բարսում
ռուս.՝ Барсум
ադրբ.՝ Barsum
ադրբ.՝ Çaykənd
ռուս.՝ Юхары-Чайкенд
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՇամխորի շրջան
Բնակչություն0 մարդ (2017)
Ժամային գոտիUTC+4
Բարսում (Շամքորի շրջան) (Ադրբեջան)##
Բարսում (Շամքորի շրջան) (Ադրբեջան)

Բարսում (նաև՝ Բարսումաշեն, Պաստուն), նախկին հայկական գյուղ Ադրբեջանի Հանրապետության Շամխորի շրջանում, շրջկենտրոն Շամխոր քաղաքից 20 կմ հարավ՝ Շամխոր գետի ձախակողմյան հարավային ձորալանջին, ծովի մակերևույթից 770-850 մ բարձրության վրա[1][2]։

Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության՝ Բարսում գյուղը հիմնադրել է Բագրատունի Մելիք-Առուստամի առաջնորդությամբ Անի քաղաքից տեղափոխված 35 հայ ընտանիք[1][2][4]։

Բարսումը եղել է 17-րդ դարի սկզբին հանդիսանում էր Շահ-Աբասից մելիքության իրավունք և տիտղոս ստացած Մելիք-Առուստամյանների նստավայր։ Նրանց ենթակայության տակ էին գտնվում նաև Քարատակը, Վերին և Ներքին Ղոթյուլները, Մածնաբերդը և մերձակա այլ գյուղեր[1][4][5][6][7]։

Տոհմի ամենանշանավոր դեմքը Մելիք-Առուստամն էր (1722-1794), ով տեսանելի դերակատարություն է ունեցել Հարավային Կովկասի հասարակական-քաղաքական կյանքում։ 1794 թվականին դավադրաբար սպանվել է Գանձակ քաղաքում և թաղվել տեղի Սուրբ Հովհաննես եկեղեցու գավթի հարավային պատի մոտ[1][4][5][6][7]։

19-րդ դարի սկզբին բարսումցիների մի մասը գաղթում է Թբիլիսիի՝ կենտրոնանալով Հավլաբար թաղամասում։ Որոշ ժամանակ անց, Մելիք Առուստամի ժառանգները վերադառնում են Բարսում և վերահաստատվում իրենց տոհմի կալվածքներում:Բագրատունի Մելիք-Առուստամյանները 19-րդ դարի վերջում հաստատվում են Չինարի գյուղում[1][8]։

1988-1989 թվականներին գյուղի բնակչության բռնագաղթից հետո գյուղն ավերվել է [փա՞ստ]

Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսում գյուղը հարուստ է պատմական հուշարձաններով, որոնց զգալի մասը ոչնչացվել է ԽՍՀՄ ժամանակաշրջանում Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների կազմակերպմամբ։ Հուշարձանների ոչնչացումը շարունակվել է արդեն Ադրբեջանի անկախության տարիներին[1]։

Գյուղի տարածքում եղել են ամրոցներ, վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, հին գերեզմաններ, ինչպես նաև բրոնզեդարյա ամրոցներ, դամբարաններ և հնագիտական այլ հուշարձաններ[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսումի բնակչությունը բռնագաղթել է 1988 թվականին և հաստատվել Հայաստանի Գեղարքունիքի մարզում[1]։

1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RAA գիտական ուսումնասիրություններ(չաշխատող հղում), Գիրք Զ։ Հյուսիսային Արցախ, Սամվել Կարապետյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3 (հայ.) Արխիվացված 2019-04-01 Wayback Machine, (անգլ.) Արխիվացված 2021-01-12 Wayback Machine
  2. 2,0 2,1 «Նոր-Դար», 1893, N 47, էջ 3։
  3. «Елисаветпольский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  4. 4,0 4,1 4,2 Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895թ.:
  5. 5,0 5,1 «Ցուցակ ձեռագրաց» հ. Բ, Երևան, 1970, ձեռ. N 9153, էջ 882։
  6. 6,0 6,1 Լալայան Ե., Գանձակի գաւառ, «Ազգագրական հանդէս», Թիֆլիս, 1899, N 1, էջ 268։
  7. 7,0 7,1 «Դիվան հայ վիմագրության», պր. V, կազմեց Բարխուդարյան Ս., Երեւան, 1982, էջ 228։
  8. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 93, ց. 1, գ. 388, թ. 33-34:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 338