Երեմիա Արծրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին:
Երեմիա Արծրունի
Ծնվել է1804
ԾննդավայրՎան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1877
Մահվան վայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԱմուսինԱգրիպինա Նազարյանց-Արծրունի
Ծնողներհայր՝ Գևորգ Արծրունի
ԵրեխաներԳրիգոր Արծրունի, Անդրեաս Արծրունի, Գևորգ Երեմիայի Արծրունի և Սարգիս Երեմիայի Արծրունի

Երեմիա Գևորգի Արծրունի (1804, Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն - 1877, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ պետական հասարակական գործիչ, գեներալ-մայոր (1861 թվականից)։

Գևորգ Արծրունու որդին, Գրիգոր և Անդրեաս Արծրունիների հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Թիֆլիսի ազնվականական դպրոցում, ապա Պետերբուրգի ռազմական ուսումնարանում։ Որպես սպա մասնակցել է 1826-1828 թվականների ռուս-պարսկական և 1828-1929 թվականների ռուս-թուրքական պատերազմներին։ 1830-ական թվականների վերջերին ստացել է գնդապետի աստիճան և նշանակվել Կովկասյան բանակի գլխավոր ինտենդանտ։

1840-ական թվականների սկզբին թողել է զինծառայությունը և բնակություն հաստատել Մոսկվայում։ 1841 թվականին ամուսանցել է իշխան Դավիթ Նազարյանի դստեր՝ Ագրիպինայի հետ, ում հետ ունեցել են 8 զավակ՝ 3 աղջիկ ու 5 տղա։ Որդիներից մեկը եղել է մեծ հրապարակախոս Գրիգոր Արծրունին։ Դուստրերից մեկը ամուսնացել է Քութաիսիի փոխնահանգաետ գերմանացի Ֆոն Բրուգենի հետ։ [1]

1857 թվականին տեղափոխվել է Թիֆլիս։ 1860 թվականին նորից անցել է զինծառայության, որից վերջնականապես հրաժարվել է 1864 թվականին։ Եղել է Թիֆլիսի առաջին քաղաքագլուխը (1867)։ Երեմիա Արծրունին գործուն մասնակցություն է բերել Թիֆլիսի հայերի հասարակական-մշակութային կյանքին, զբաղվել է դպրոցական-կրթական հարցերով։ 1872 թվականին հրատարակել է «Խնդիր երկաթէ ճանապարհի վերա դեպ ի Հնդկաստան» գրքույկը (հայերեն և ռուսերեն), որտեղ արծարծել է Անդրկովկասից (Պարսկաստանի վրայով) Հնդկաստան տանող երկաթգծի կառուցման գաղափարը։

Երեմիա Արծրունին մտերիմ է եղել Միքայել Նալբանդյանի հետ։ Մեծ աջակցություն է ունեցել Վարագա դպրոցի կյանքում, ինչպես նաև արևմտահայության վիճակը բարելավելու գործում[1]։

Կյանքի վերջին տարիներին զբաղվում էր ընթերցանությամբ ու գրի էր առնում իր «Զինվորական հուշեր» գիրքը, որը սակայն մնում է անավարտ իր մահվան պատճառով։ 1877 թվականին Երեմիա Արծրունին մահանում է ու թաղվում Թիֆլիսի Վերայի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 74 CC-BY-SA-icon-80x15.png