Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն
վրաց.՝ ხოჯივანქის პანთეონში სომეხ მწერალთა და საზოგადო მოღვაწეთა
ՏեսակՊանթեոն
ԵրկիրՎրաստան Վրաստան
Հիմնման տարիՄարտի 17 1962թ.

Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն, Թբիլիսիի հայկական պանթեոն կամ Թբիլիսիի հայ մշակույթի գործիչների պանթեոն, (վրաց.՝ ხოჯივანქის პანთეონში სომეხ მწერალთა და საზოგადო მოღვაწეთა), հայկական գերեզմանատուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Հավլաբար թաղամասի հյուսիս-արևելքում՝ Սուրբ Երրորդության մայր տաճարի ետնամասում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականի մարտի 17-ից նախկին ընդարձակ Խոջիվանքի հայկական գերեզմանատան տարածքից շուրջ 32 շիրմաքար մեկ վայրում հավաքելու միջոցով հիմնվեց այսպես կոչված «Հայ մշակույթի գործիչների պանթեոնը»։ Իրականում պանթեոնի տապանաքարերի մեծ մասը տեղադրված են առանց հողի տակ գտնվող աճյունների[1]։

Պանթեոնի տապանաքարեր ու գերեզմանաքարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանթեոնում տեղադրվել են մի շարք հայ գործիչների տապանաքարեր[2]։

ԱԱՀ Ծննդյան և մահվան վայր, թվական Կենսագրական համառոտ տվյալներ Պատկեր
Ալեքսանդր Երիցյան 1841-1902 պատմաբան, հնագետ
Ալեքսանդր Ծատուրյան 1865-1917 բանաստեղծ, թարգմանիչ
Գաբրիել Սունդուկյան 1825-1912 դրամատուրգ, հասարակական գործիչ
Գևորգ Ախվերդյան 1818-1 861 բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ, Սայաթ-Նովայի երգերի հայտնաբերողն ու հրատարակողը
Գրիգոր Արծրունի 1845-1892 հրապարակախոս, քննադատ, գրական-հասարակական գործիչ, «Մշակ» թերթի խմբագիր
Ծերենց 1822-1888 արձակագիր, հրապարակախոս
Հակոբ Հակոբյան 1866-1937 բանաստեղծ, թարգմանիչ
Հակոբ Աղաբաբ 1875-1926 մանկավարժ, գրող
Հարություն Շամշինյան 1856-1914 նկարիչ
Հովհաննես Թումանյան 1869-1923 բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ
Ղազարոս Աղայան 1840-1911 բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, մանկավարժ
Մակար Եկմալյան 1856-1905 կոմպոզիտոր, խմրավար, մանկավարժ
Մկրտում Հովնաթանյան 1779-1845 նկարիչ Հովնաթանյան տոհմից
Մուրացան 1854-1908 արձակագիր, դրամատուրգ
Նար-Դոս 1867-1933 արձակագիր
Պերճ Պռոշյան 1837-1907 արձակագիր, մանկավարժ
Ջիվանի 1846-1909 գուսան, ժողովրդական երգիչ
Ստեփանոս Ներսիսյան 1815-1884 նկարիչ
Վանո Խոջաբեկյան 1875-1922 նկարիչ
Րաֆֆի 1835-1888 արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս
Օլգա Մայսուրյան 1871-1931 դերասանուհի, Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II. Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները (1988-1999), Դիվան վավերագրերին և լուսանկարների Արխիվացված 2017-01-01 Wayback Machine, կազմող Սամվել Կարապետյան. ISBN 5-8080-0144-7 ԳՄԴ 85.113 (2Հ)
  2. Խաչատրյան, Հայկ (1989). Հանրագիտակ օրացույց 1990. Երևան: Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագրություն. էջեր 130–131.