Գրիգոր Որդի Աբասա (ծնվելու թվականությունը անհայտ-1220 կամ 1221), հայ մատենագետ, կրոնական գործիչ։ 1214 թվականից մինչև մահը եղել է Սանահնի վանքի առաջնորդը։ Հայտնի է «Գիրք պատճառաց» («Պատճառ լայն և նուրբ գրեանց առեալ ի հարցն սրբոց և ի վարդապետաց, և ի մի ևավաքեալ և ևոգացեալ մեծ րաբունապետին Գրիգորի որդւոյ Աբասայ») աշխատությամբ, որն ունի երեք բաժին՝ 196 ծավալուն հոդվածներով։ Ցուրաքանչյուր հոդված սկսվում է «սկիզբն և պատճառ․․․» կամ «պատճառ․․․» բառերով, այստեղից՝ գրքի «Պատճառաց» անվանումը։ Գրքում հետազոտված են 165-ի հասնող ստեղծագործություններ՝ հետևյալ դասակարգումով․
Հին կտակարանի գրքեր,
Եկեղեցական մատենագիրների և «արտաքին» կոչված գրքեր,
Նոր կտակարանի գրքեր։
Դրանք ուսումնասիրված են որոշակի ծրագրով, պարզված է հեղինակի անձնավորությունն ու կյանքը, երկի գրության ժամանակն ու շարժառիթը՝ «պատճառը», մեկնաբանված ու տեսականորեն արժեքավորված է տվյալ երկի բովանդակությունը։ Առաջին և երկրորդ բաժինների հոդվածները պատրաստելիս հևղինակն օգտվել է անցյալի հայ և օտար մատենագիրների աշխատություններից, իսկ 3-րդ բաժնի նյութերը քաղել է ժամանակակիցներից (Վարդան Տաղբատացի, Դավիթ Քոբայրեցի, Մխիթար Գոշ և ուրիշներ)։ Այս վերջին բաժնում մատենախոսված են Փիլոն Եբրայեցու, Գրիգոր Նազիանզացու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նյուսացու, Եվագր Պոնտացու, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի աստվածաբանական և իմաստասիրական երկերը, ինչպես նաև Դիոնիսիոս Արիոպագացու «Ինքնակենսագրությունը»։ «Գիրք պատճառաց»-ում հեղինակը հանրագումարի է բերել Հայաստանում գիտական-գրական ժառանգության ուսումնասիրության աշխատանքի փորձը, նոր մակարդակի բարձրացրել մատենագրությունը։ Գրիգորը թաղված է Սանահնի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 220)։