Մատենագետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մատենագետ՝

  • 1. Մատենագիտական աշխատանքի մասնագետ տպագիր և ձեռագիր երկերի վերաբերյալ բանավոր ու գրավոր տեղեկանքներ տվող, մատենագիտական ձեռնարկներ կազմող։ Հնում մատենագետի հատուկ մասնագիտություն չկար, մատենագիտական աշխատանք կատարում էին պատմիչները, փիլիսոփաները, բժիշկները, ինչպես, օրինակ, հին ու միջնադարյան Հայաստանում՝ Մովսես Խորենացին, Հովհաննես Սարկավագը, Կիրակոս Գանձակեցին, Գրիգոր Աբասի որդին, Ամիրդովլաթ Ամասիացին և ուրիշներ։ XIX դ. հայ նշանավոր մատենագետներն են Մ. Միանսարյանը, Գ. Զարբհանայյանը, Հ. Տաշյանը, XX դ.՝ Ա. Ղազիկյանը, Գ. Լևոնյանը։ Ներկայումս մատենագետը հատուկ մասնագիտություն է։ Աշխարհի շատ երկրներում կա մատենագիտական միջնակարգ և բարձրագույն կրթություն։ Հայաստանում այն իրականացվում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաի (կուլտուրայի ֆակուլտետ, գրադարանային բաժին) և Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումում[փա՞ստ]։
  • 2. Գրքի պատմության, գրադարանային և գրահրատարակչական գործի, մասամբ նաև բնագրագիտության, աղբյուրագիտության մասնագետ, լայն առումով՝ գրքագետ։ Գրքերի գիտակ իմաստով մատենագետ տերմինը հայերենում գործածվել է V դարից (տես նաև Մատենագիտություն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 282