Շիրակ (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակ (այլ կիրառումներ)
Շիրակ
Տեսակհանդես
Հիմնադրվել է1905
Լուծարվել է1909

Շիրակ (հանդես), գրական, քաղաքական և հասարակական հանդես (կիսամսյա, ամենամսյա, շաբաթական)։ Լույս է տեսել 1905—1907, 1909 թվականներինին, Ալեքսանդրիայում (1905—1906), Կահիրեում (1906—1907), Կոստանդնուպոլսում (1909)։ Խմբագիր-տնօրեններ՝ Վահան Թեքեյան, Միքայել Կյուրճյան, խմբագիր՝ Արփիար Արփիարյան։

Նյութեր է տպագրել համիդյան կոտորածների հետևանքների, հայության, նրա գրականության ու մշակույթի վիճակի, Թուրքիայի ներքին կացության, հայ-ռուսական հարաբերությունների և այլ հարցերի մասին։ Հիշարժան են Վ․ Թեքեյանի «Թուրքիան կրնա՝ բարեկարգվիլ», Ա․ Արփիարյանի Հայաստան և Ռուսիա» (1905), «Ռուսիո հետ» (1906) հոդվածները։ Գրական բաժնում տեղ են գտել արևմտահայ, արևելահայ, ռուս և եվրոպական գրողների ստեղծագործություններ, գրախոսական-քննադատական հոդվածներ, մամուլի տեսություններ։ Աշխատակցել են Գրիգոր Զոհրապը, Երվանդ Օտյանը, Դանիել Վարուժանը, Լևոն Բաշալյանը, Մ․ Տամատյանը, Ա. Ալպոյաճյանը, Ա․ Ղազիկյանը, Պ․ Հինդլյանը և ուրիշներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 514