Շիրակ (թերթ, Բուենոս Այրես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Շիրակ (այլ կիրառումներ)

«Շիրակ», կիսամսյա, ապա՝ շաբաթաթերթ: Լույս է տեսել 1933-1936 թվականներին, Բուենոս Այրեսում։ Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) Արգենտինայի մասնաճյուղի պաշտոնաթերթ: Խմբագիր՝ Աբրահամ Կրաչյան: Տպագրել է լուրեր Խորհրդային Հայաստանի վերաբերյալ, ինչպես և տեղեկություններ ՀՕԿ-ի գործունեության մասին։ Ջատագովել է ներգաղթը, հակադրվել ՀՀԴ-ին, լուսաբանել միջազգային քաղաքական կյանքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png