Միքայել Կյուրճյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կյուրճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Կյուրճյան արմտ. հայ.՝ Միքայէլ Կիւրճեան | |
---|---|
Ծնվել է | 1879[1][2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս[1][2] |
Մահացել է | հուլիսի 3, 1965[1] |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս[1][2] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սկյուտարի ճեմարան և Պերպերյան վարժարան (1895)[1] |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, հրապարակախոս, քննադատ և դրամատուրգ |
Աշխատավայր | Բանկ Օտոման[1] և Շիրակ[1] |
Միքայել Մահակի Կյուրճյան (1879[1][2], Կոստանդնուպոլիս[1][2] - հուլիսի 3, 1965[1], Կահիրե, Եգիպտոս[1][2]), հայ արձակագիր, դրամատուրգ, խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Պոլսում։ Կրթությունն ստացել է Սկյուտարի ճեմարանում։ 1895 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Եգիպտոս, բնակություն հաստատել Կահիրեում։ Այստեղ էլ սկսել է գրական գործունեությունը։ 1898 թվականին Լոնդոնում լույս տեսնող «Նոր կյանք» պարբերականում մաս-մաս տպագրել է «Մարտիկ աղա» վեպը։ Այդ տարիներին աշխատակցել է «Անահիտ» (Փարիզ), Պետերբուրգի «Բանբեր գրականության և արվեստի», Ալեքսանդրիայի «Շիրակ» և այլ պարբերականների, գրելով հիմնականում արձակ երկեր։
1906 թվականին Երվանդ Օտյանի հետ գրել են «Չարշըլը Արթին աղա կամ Ֆրանքո-թուրքական պատերազմը» կատակերգությունը, որը նույն տարում բեմադրվել է Եգիպտոսում, հետագայում բազմաթիվ քաղաքներում, նաև Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։
Օսմանյան սահմանադրությունից հետո, ի թիվս բազմաթիվ այլ հայ գրողների, նա էլ վերադարձել է Կ. Պոլիս, դարձել Վահան Թեքեյանի խմբագրությամբ լույս տեսնող «Շիրակ» հանդեսի հիմնական աշխատակիցներից մեկը։ Գրել է նաև այլ պարբերականներում։ Այդ տարիներին են լույս տեսել նրա լավագույն պատմվածքներից մի քանիսը՝ «Փախած ձիեր», «Սրճարանը», «Իմաստուն վճիռ» և այլն։ Մեծ եղեռնից հետո հազվադեպ է երևացել մամուլում։ Այդ տարիների ննրա միակ ծավալուն գործը՝ «Քսան տարի ետք» կատակերգությունն է «Չարշըլը Արթին աղայի»։ Մամուլում տպագրել է նաև ուշագրավ հոդվածներ արևմտաեվրոպական դասական գրողների մասին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ստեփանյան Գ. Կենսագրական բառարան (հայ.) — 1973. — հատոր 2. — էջ 116. — ISBN 978-5-550-00265-0
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 116.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Կյուրճյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 494)։ |