Jump to content

Հայրենիք (թերթ, Կ.Պոլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայրենիք (այլ կիրառումներ)
Հայրենիք
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1870
Երկիր Օսմանյան կայսրություն
Հրատարակման վայրԿոստանդնուպոլիս
Լուծարվել է1910

«Հայրենիք», օրաթերթ։ Լույս է տեսել 1891-1896 թվականներին, Կ. Պոլսում։ Խմբագրապետ՝ Արփիար Արփիարյան, խմբագիրներ՝ Լևոն Բաշալյան, Երվանդ Օտյան, Հ. Շահնազար։ Շեշտված դեմոկրատական ուղղության համար հալածվել է սուլթանական կառավարության կողմից, առճակատվել հայ մեծահարուստների և հոգևորականության հետ։ Թղթակցական լայն ցանցի առկայությունը խմբագրությանը հնարավորություն է ընձեռել ուշադրության կենտրոնում պահել և արտացոլել Թուրքիայում բնակվող հայ հատվածի հասարակական և մշակութային կյանքի իրադարձությունները, համիդյան բռնապետության պայմաններում պաշտպանել նրանց շահերը։ Թերթը նկատելի դեր է կատարել հայ ժողովրդի արևելյան և արևմտյան հատվածների փոխադարձ ծանոթացման, արևելահայերի տնտեսական և հոգևոր կյանքի արտացոլման գործում, սերտ կապ պահպանել «Մշակի» և նրա խմբագիր Գ. Արծրունու հետ, տպագրել արևելահայ գրողների գործեր, Թիֆլիսից ստացված բազմաթիվ թղթակցություններ։ «Հայրենիքը» ունեցել է հարուստ գրական ավանդություններ։ Նրա շուրջն են համախմբվել արևմտահայ գրականության ականավոր ներկայացուցիչները (Գ. Զոհրապ, Տ. Կամսարական, Մ. Կյուրճյան, Ա. Չոպանյան և ուրիշներ)։ Այստեղ են տպագրվել Զոհրապի «Քոքինակի», «Ճեյրան» նովելները, «Նարդիկ» անավարտ վեպը (1891 թվական), «Ծանոթ դեմքեր» դիմանկարների շարքից մի քանիսը, Տ. Կամսարականի «Հայ գրականության ձգտումը» հոդվածաշարը, Լ. Շանթի «Մնաս բարովի իրիկունը» վեպը և այլ գործեր։ Թերթում են գրական մկրտություն ստացել Թլկատինցին, Ա. Հարությունյանը և ուրիշներ։ «Հայրենիք» լայն տեղ է հատկացրել նաև ռուս ռեալիստական գրականությանը (Լ. Տոլստոյ, Գոնչարով, Պուշկին, Լերմոնտով և ուրիշներ), «Մծիրին» առաջին անգամ տպագրվել է այստեղ՝ Լևոն Շանթի թարգմանությամբ (1891

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 212