Հայ հանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ հանդես
Տեսակհանդես
Լեզուհայերեն
ԵրկիրՎենետիկ

Հայ հանդես, գիտական կիսամսյա հանդես։ Լույս է տեսել 1902-1903 թվականներին, Վենետիկում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Արփիար Արփիարյան։ Լուսաբանել է հայ հասարակական-քաղաքական կյանքը։ Հոդվածները հիմնականում գրել է Ա. Արփիարյանը։ Գրական բաժնում տպագրվել է նրա «Կարմիր ժամուց» վիպակի առաջին մասը։ Արժեքավոր է հանդեսում տպագրված «Նյութեր Վանի ժամանակակից պատմության» ոաումնասիրությունը։ Անդրադարձել է Թուրքիայի դիվանագիտությանն Արևելյան հարցում, Եվրոպայի քաղաքական կացությանը, օտար մամուլից արտատպել հայերին վերաբերող նյութեր։ «Հայ հանդեսին» աշխատակցել է Լևոն Բաշալյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 127