Արագածոտն (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արագածոտն գավառից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արագածոտն (այլ կիրառումներ)

Արագածոտն, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ Կաչվել է նաև Ոտն Արագածո։ Այստեղ էին գտնվում Հայաստանի մայրաքաղաքներ Արմավիրը և Վաղարշապատը։ Արագածոտնում է Վարդագեսավան բնակավայրը, որը Վաղարշակ Ա թագավորի օրոք (117-140) վերանվանվել է Վաղարշապատ՝ դառնալով Մեծ Հայքի մայրաքաղաքը։ Միջին դարերում Արագածոտնի հյուսիսային մասը կոչվել է Ամբերդ գավառ՝ համանուն ամրոցի անունով։ IX-XI դդ Պահլավունիների կալվածքն էր։ 1386 թվականին Արագածոտնը ասպատակեցին Լենկթեմուրի զորքերը։ XV դ գավառն ընկել է Կարա-Կոյունլուների, ապա Աղ-Կոյունլուների տիրապետության տակ, իսկ 1502 թվականից մտել է Սեֆևյան Իրանի կազմի մեջ։ 1639 թվականից Արագածոտնը Երևանի խանության մասերից էր, իսկ 1828 թվականին Արևելյան Հայաստանի մյուս շրջանների հետ միացվեց Ռուսաստանին։


Օգտագործված աղբյուրներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ