Բոնավենտուրա
![]() | |
Ծնվել է | 1221[1] Բանյորեջո, Վիտերբո, Լացիո, Իտալիա |
Մահացել է | հուլիսի 15, 1274[2] Լիոն, Ֆրանսիայի թագավորություն[3] |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[4] |
Մասնագիտություն | աստվածաբան, regular priest, փիլիսոփա, գրող, Roman Catholic cleric, regular cleric, դասախոս, համալսարանի դասախոս, pastor, Christian nun և Միստիկա |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստվածաբանություն[5], administration and management of the church?[5], սխոլաստիկա[5], preaching?[6], քրիստոնեական ծառայություն, scientific writing?, փիլիսոփայություն[6], Քրիստոնեական խորհրդապաշություն, կրթություն, աղոթք և religious formation? |
Պաշտոն(ներ) | Ալբանոյի կարդինալ-եպիսկոպոս, Minister General of the Order of Franciscans?, կարդինալ և եպիսկոպոս |
Ալմա մատեր | Փարիզի համալսարան |
Գիտական աստիճան | աստվածաբանության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[5] և իտալերեն[5] |
Ուսուցիչ | Alexander of Hales?, Eudes Rigaud? և John of la Rochelle? |
Աշակերտներ | Ջօն Պեկհեմ և Matthew of Aquasparta? |
![]() |
Հովհան Ֆիդանցա, Ջովաննի Ֆիդանցա, մականունը՝ Բոնավենտուրա (իտալերեն՝ Bonaventura, 1221[1], Բանյորեջո, Վիտերբո, Լացիո, Իտալիա - հուլիսի 15, 1274[2], Լիոն, Ֆրանսիայի թագավորություն[3]), իտալացի փիլիսոփա և աստվածաբան, ֆրանցիսկյան միաբանության գեներալ, կյանքի վերջում՝ կարդինալ։ Կաթոլիկ եկեղեցու ականավոր գաղափարախոս և ուղղափառ-միստիկական ուղղության ներկայացուցիչ։ Դասվել է սրբերի և եկեղեցու հինգ մեծագույն ուսուցիչների շարքը։
Փիլիսոփայության մեջ՝ արիստոտելականության հետևորդ է, բայց այն զուգորդել է միստիցիզմի և ֆրանցիսկյաններին հատուկ Օգոստինոս Ավրելիոսի նեոպլատոնականության հետ։ Ունիվերսալիաների խնդիրը լուծել է ռեալիզմի դիրքերից, ընդհանուրը համարել է իրերի աստվածային նախատիպ։ Իմացության մեջ վճռական դեր է հատկացրել միստիկական հայեցողությանը և էքստազին։ Հայտնի էր որպես առաջադեմ գաղափարների և մտածողների, մասնավորապես՝ Ռ. Բեկոնի հալածողներից մեկը։
Հայ իրականության մեջ Հովհան Ֆիդանցայի հայացքների տարածումով XIV դարի 1-ին կեսին զբաղվել են Ծործորի դպրոցի որոշ ներկայացուցիչներ։ Ծործորի հայ-ֆրանցիսկյան վանքում գործունեություն ծավալած ֆրանցիսկյան քարոզիչ և գիտնական, իսպանացի Ֆրա Պոնցիուսը, հայ ունիթոռվարդապետ Իսրայելի օգնությամբ 1339 թվականին լատիներենից հայերենի է թարգմանել Հովհան Ֆիդանցյաի «Վասն սրբոյն Ֆրանցիսկոսի» վարքագրական աշխատությունը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր համար 1736)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #118513176 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 BeWeB
- ↑ 3,0 3,1 3,2 Бонавентура // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Czech National Authority Database
- ↑ 6,0 6,1 https://encyklopedia.pwn.pl/haslo/Bonawentura;3879359.html
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 554)։ ![]() |