Հովհաննես Հախնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Հախնազարյան
Հովհաննես Հախնազարյան
Ծնվել է1900(1900)
ԾննդավայրԱգուլիս
Մահացել է1978(1978)
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունԳևորգյան ճեմարան, Պրահայի համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
ԾնողներՄարտիրոս Հախնազարյան

Հովհաննես Մարտիրոսի Հախնազարյան (1900, Ներքին Ագուլիս - 1978), հայ մանկավարժ, պատմագիտության և փիլիսոփայության դոկտոր[1]։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Հախնազարյանը ծնվել է 1900 թվականին Ագուլիս քաղաքում։ Սովորել է սկզբում Գևորգյան ճեմարանում, հետո՝ Պրահայի համալսարանում։ 1919 թվականին Ագուլիսի կոտորածից փրկվելով՝ մշտական բնակության է տեղափոխվել Թեհրան[1]։

Երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ, ինչպես նաև Իրանի հայկական դպրոցների գործի բարելավման աշխատանքներով։ Շուրջ 30 տարի դասախոսել է Թեհրանի համալսարանում։ Հեղինակել է մի քանի մանկավարժական հոդվածներ։ Հայրենի Գողթն գավառի պատմական անցյալի վերաբերյալ հուշագրությունն ու ուսումնասիրությունը ամփոփված են 1987 թվականի Անթիլիասում հետմահու լույս տեսած նրա «Գողթան գավառ» մեծածավալ գրքում[1]։

Կինը՝ Արուսյակ Հախնազարյանն ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան։ Նա 30 տարուց ավելի դասախոսել է Թեհրանի պետական կոնսերվատորիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 268 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։