Լևոն Բլբուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Բլբուլյան
Ծնվել է հունվարի 15, 1949(1949-01-15) (70 տարեկան)
Ծննդավայր Նոր Բայազետ
Մասնագիտություն բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս և գրող
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Հայաստանի ազգային ագրարային համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Անդամակցություն Հայաստանի գրողների միություն
Աշխատավայր Ավանգարդ
Կայք levonblbulyan.do.am

Լևոն Ռաֆիկի Բլբուլյան (հունիսի 15, 1949, Գավառ, Հայաստան), հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս։

Երգահան, դերասանուհի Ժաննա Բլբուլյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետը։ Լրագրությամբ և գրականությամբ սկսել է զբաղվել 1970-ական թվականներից։ Աշխատել է շրջանային «Լենինյան դրոշով» թերթում, Հանրապետական ռադիոյի «Երիտասարդություն» ռադիոկայանում, «Երկիր», «Երկիր Նաիրի» թերթերում, 10 տարի վարել է «Ավանգարդի» գրականության ու արվեստի բաժինը։ 1989-1990 թթ. գրողների միության գործուղումով սովորել, գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական երկամյա բարձրագույն դասընթացները։ Հայաստանի գրողների և լրագրողների միությունների անդամ է, 2014-ից Համահայկական գրական հիմնադրամի գործադիր տնօրենն է:[1]։

Ստեղծագործություններ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին ճանաչվել է «Հայացք Երևանից» ամսագրի տարվա լավագույն հեղինակ։ 2002 թվականին հրատարակել է «Ժամանակ և դեմքեր» գիրքը, որտեղ ներկայացված են հարցազրույցներ հայ մտավորականների, արվեստի և գրականության ճանաչված գործիչների հետ։ Բանաստեղծական, թարգմանական, երգիծական բազմաթիվ գրքերի հեղինակ է[2]։ Թարգմանություններ է կատարել Վլադիսլավ Խոդասևիչից, Վլադիմիր Վիսոցկուց, Աննա Ախմատովայից, ժամանակակից մի շարք ռուս բանաստեղծներից։ Բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ է։ Համագործակցել է Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի, Արամ Սաթյանի և այլ կոմպոզիտորների հետ։ Քրոջ՝ երգահան Ժաննա Բլբուլյանի հետ համատեղ թողարկել են «Հանդիպման տանգո» (1993) «Խաչված սրտեր» (2003) ալբոմները։ Արամ Սաթյանի՝ հայկական առաջին փոփ օպերան («Լիլիթ») ստեղծվել է Բլբուլյանի խոսքերով ( 2003)։ Տարբեր կոմպոզիտորների հետ նրա ստեղծած երգերի ընտրանին թողարկվել է «Արևոտ անձրև» ալբոմով (2006)։

Մրցանակներ, մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրողների միությունների միջազգային ընկերակցության ոսկե մեդալ, 2004
  • Հայաստանի գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ, 2008
  • Ռուսաստանի գրողների միության Գրիբոեդովի անվան հուշամեդալ, 2008
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2009
  • Գրողների միության «Վաստակի համար» մեդալ, 2009
  • Հայաստանի գրողների միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «կանթեղ» թարգմանական մրցանակ, 2014
  • Ռուսաստանի գրողների միության Լերմոնտովի անվան հուշամեդալ, 2014
  • Հայաստանի գրողների միության Հովհաննես Մասհեյանի անվան մրցանակ, 2018

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քեզ սերն է ծնել» (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1979 թ. 40 էջ
  • «Համբույրի ծաղիկ» (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1984 թ. 85 էջ
  • «Գաղտնիքների խեցի» (բանաստեղծություններ), Երևան, «Խորհրդային գրող», 1989 թ., 156 էջ
  • «Բոյիդ մեռնեմ», զվարճապատումների երեք գրքույկ, 1992, 1995, 2006
  • «Ты рождена любовью», стихи, Москва, «Голос», 1992 г.
  • «Աներգ օրեր» (բանաստեղծություններ), Երևան, «Նաիրի», 1994 թ., 112 էջ
  • «Այս ճանապարհին», (բանաստեղծություններ, թարգմանություններ, երգեր), Երևան, «Ապոլլոն», 1999, 336 էջ
  • «Ժամանակ և դեմքեր», 33 հարցազրույց, Երևան, «Զանգակ-97», 2011 թ., 288 էջ
  • «Գիրք սիրո», (սիրերգություն), Երևան, «Ամրոց գրուպ», 2004 թ., 223 էջ
  • «Քառյակներ», Երևան, «Վան Արյան», 2008 թ., 224 էջ[3]
  • «Բոյիդ մեռնեմ», (զվարճապատումներ) , Երևան, «Աստղիկ գրատուն», 2011 թ., 308 էջ
  • «Եղանակներ», (ընտրանի), Երևան, «Գրական հայրենիք» ԲՓԸ, 464 էջ
  • «Տարիների միջով» (հարցազրույցներ, հոդվածներ), Երևան, «Աստղիկ գրատուն», 2014 թ., 360 էջ
  • «Սիրո ու նվիրումի երգեր», քնարական երգեր Ժ. Բլբուլյանի երաժշտությամբ, «Անտարես» , 2015 թ. , 256 էջ
  • «Раковина тайн», стихи, Москва, «Вече», 2019 г.

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարինա Վլադի, «Վլադիմիր կամ ընդհատված թռիչք» (հուշեր Վ. Վիսոցկու մասին) , Երևան, «Լույս», 1993, 224 էջ
  • Վլադիմիր Վիսոցկի, «Ես, ինչ խոսք, ետ կգամ», (բանաստեղծություններ, խոհեր, հուշեր բանաստեղծի մասին), Երևան, «Ապոլլոն», 1997, 286 էջ
  • Իվան Պերևերզին, «Հյուսիսային ծաղիկներ», (բանաստեղծություններ), Երևան, ՀԳՄ հրատ., 2011, 348 էջ
  • Վլադիմիր Սիլկին, «Ռուսական քամի», (բանաստեղծություններ), Երևան, «Աստղիկ գրատուն» , 2013, 152 էջ
  • Ալեքանդր Պորյադոչնի, «Արծաթե թել», (պոեմ), Երևան, «Ապոլլոն» , 2014, 64 էջ
  • Վլադիմիր Բոյարինով, «Կռունկները գնացին», (բանաստեղծություններ) , «Վան Արյան» , 2014, 168 էջ
  • Վլադիմիր Իսայչև, «Սիրո ճանապարհով», (բանատեղծություններ), «Վան Արյան», 2014, 304 էջ
  • Օմար Խայամ, «Քառյակներ»(թարգման. պարսկերեն տողացիներից) , «Անտարես» , 2018, 368 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]