Թադևոս Ավդալբեգյան
Թադևոս Ավդալբեգյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 3 (15), 1885 Մակու, Արևմտյան Ադրբեջան, Իրան[1][2] |
Մահացել է | հունվարի 26, 1937[1] (51 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | տնտեսագետ, հայագետ, հրապարակախոս, գրականագետ, պատմաբան և բառարանագիր |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Ալմա մատեր | Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1907)[1] |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Երեխա(ներ) | Մայիս Ավդալբեգյան |
Թադևոս Հայրապետի Ավդալբեգյան, (հոկտեմբերի 3 (15), 1885, Մակու, Արևմտյան Ադրբեջան, Իրան[1][2] - հունվարի 26, 1937[1]), հայ խորհրդային տնտեսագետ, հայագետ, հրապարակախոս, գրականագետ, պատմաբան և բառարանագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է հոկտեմբերի 3 (15)-ին, Իրանի Պարսպատունիքի Մակու քաղաքում, դարբնի ընտանիքում։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը 1907 թ.։ Առաջադիմական հայացքներ պրոպագանդելու համար եղել է քաղաքական վտարանդի Եվրոպայում (1913-1917)։
Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո Երևանի պետական համալսարանում դասավանդել է հայ հասարակական մտքի պատմություն և տնտեսագիտական զարգացման պատմություն։ Հեղինակ է արժեքավոր բազմաթիվ հետազոտությունների, որտեղ գիտականորեն մեկնաբանված են տնտեսագիտության, Հայաստանի տնտեսական զարգացման, հայ հասարակական հոսանքների ձևավորման, հայ գրականության և պատմության էական հարցեր։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կարլ Մարքսի տնտեսական զարգացման թեորիան» (1925) աշխատության մեջ Ավդալբեգյանն այն միտքն է զարգացնում, որ ասիական արտադրաեղանակը նշանավորում է հասարակական ուրույն տնտեսակարգ, և որ արժեքի կատեգորիան հատուկ է ոչ միայն կապիտալիստական, այլև նախակապիտալիստական հասարակարգերին։
1928-1931 թվականներին հրատարակված իր գրքույկներում Ավդալբեգյանը հանգամանորեն ու յուրովի արծարծեց պարզ և ընդլայնված վերարտադրությունների տակավին չլուծված հարցերը՝ միաժամանակ հակադրվելով Ռ. Լյուքսեմբուրգի՝ վերարտադրության մարքսյան տեսության վերանայման փորձերին։ Հայաստանի նյութական մշակույթի ու տնտեսական զարգացման պատմությանը նվիրված իր աշխատություններում Ավդալբեգյանը նոր լույս է սփռում քննարկվող հարցերի վրա, ինչպիսիք են բահրան ու մյուլքը XIV-XVIII դարերին Հայաստանում, հայ շինականի վարձատրությունը V դարում, հայ վիմագրերը։ «Հաս, սակ ու բաժ» (1926) ուսումնասիրությամբ Ավդալբեգյանը պարզեց այդ հասկացությունների գիտական որոշակի նշանակությունը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավդալբեգյանը գեղագիտական ճիշտ մեկնակետից է վերլուծել Խաչատուր Աբովյանի, Միքայել Նալբանդյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի, Մուրացանի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի ստեղծագործությունների հասարակական արժեքը։ Պատմագետ Ավդալբեգյանը լուրջ ուշադրություն է դարձրեյ հայ հասարակական գաղափարախոսությունների զարգացման, ազատագրական շարժման և այլ հարցերին։ «Արսեն Թոխմախյան» (1926) գրքույկում Ավդալբեգյանը օբյեկտիվորեն բացահայտեց հայ ազատագրական շարժման հասունացած ներհակությունները՝ դրվատելով նրա դեմոկրատական փաղանգի ճիշտ տակտիկան։
Նա նշել է, որ
![]() |
Մ. Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ»-ից են ընձյուղում հայ նոր գրականության ազգայնական երկերը։ | ![]() |
Ըստ Ավդալբեգյանի, այդ գիրքը և Շ. Շահամիրյանի «Որոգայթ փառաց»-ը արտահայտում են Հայաստանում բուրժուա-դեմոկրատական կարգեր հաստատելու ձգտումներ։
Բառարանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ է Ավդալբեգյանի դերը հայ բառարանագրության բնագավառում։ Նա «Ռուս-հայերեն նոր բառարան»-ի (հրատարակված 1-2, 1933-1935) հեղինակներից Է, հեղինակը «Ռուս-հայերեն տնտեսագիտական տերմինների բառարան»-ի (1964), որն ամփոփում է տնտեսագիտությանն ու դրան անմիջապես առնչվող գիտություններին վերաբերող բառերն ու տերմինաբանությունը։
Ավդալբեգյանը գերմաներենից թարգմանել է Կարլ Մարքսի «Կապիտալ»-ի 1-ին հատորը (հրատարակված 1933)։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զոհ է գնացել ստալինյան բռնաճնշումներին։ Մահացել է հունվարի 26-ին։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 609)։ ![]() |
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 609.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1885 ծնունդներ
- Իրանում ծնվածներ
- Հունվարի 26 մահեր
- 1937 մահեր
- ԵՊՀ դասախոսներ
- Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ տնտեսագետներ
- Հայ հայագետներ
- Հայ գրականագետներ
- Հայ պատմաբաններ
- Հայ բառարանագիրներ
- Գերմաներենից հայերեն թարգմանիչներ
- Հայ հեղափոխականներ
- Հայ հրապարակախոսներ
- Խորհրդային գիտնականներ
- ԽՍՀՄ-ում բռնադատվածներ