Փախլավա
![]() | |
Հայկական խոհանոց, արաբական խոհանոց, իրանական խոհանոց | |
Ծագում | |
Տեսակ | Աղանդեր |
Ենթատեսակ | աղանդեր, թխվածք և սննդամթերք |
![]() |
Փախլավա (կամ բակլավա), տարածված հրուշակեղեն, որը պատրաստվում է շերտավոր խմորից օշարակի մեջ թաթախված ընկույզով։ Այն լայնորեն տարածված է Մերձավոր Արևելքի ժողովուրդների խոհանոցում, ամենից շատ՝ հայկական,արաբական։ Փախլավան պատրաստում են նաև հույներն ու բուլղարացիները։ Պահանջված է նաև Իրանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում, որտեղ փախլավան, ըստ ավանդույթի, մատուցում են Նովրուզ գարնանային տոնի ժամանակ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմաբան Նուրի Ջանլիի խոսքերով՝ քաղցրավենիքի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 15-րդ դարին։ «Փախլավայի համար բարակ խմոր պատրաստելու ավանդույթը եկել է ասորիներից։ Սուլթան Մեհմեդ Երկրորդի ժամանակների խոհարարական գրքի համաձայն՝ առաջին փախլավան պատրաստվել է 1453 թվականի օգոստոսին արքայական պալատում։ Ասում են, որ սուլթանին այնքան է դուր եկել խոհարարի հայտնագործությունը, որ նա հրամայել է հավերժացնել նրա բաղադրատոմսը։ Այդ օրվանից փախլավա պատրաստում են ամեն տոնի ժամանակ»[1]։
Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Փախլավան բազմաշերտ աղանդեր է, որ պատրաստվում է թղթի բարակություն ունեցող խմորաշերտերից, որոնք պատում են յուղով և տեղավորում թավայի մեջ կամ ոլորում են գլանիկների տեսքով։ Աղացած կամ մանր կտրտած ընկույզը լցնում են խմորի շերտերի միջև, որոնք մինչ այդ թխում են և ներծծում շաքարավազի և կիտրոնի հյութի՝ համեմունքներով և վարդագույն ջրով օշարակը, կան մարզեր որտեղ օշարակի փոխարեն հալված մեղր է օգտագործվում։ Իհարկե, այս բաղադրատոմսն ունի ամեն շրջանի բնորոշ իր բազում տարատեսակները։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ելենա Սոլնցևա (12.07.2006 15:30)։ «Փախլավա և կյանք» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-06-24-ին։ Վերցված է 2012 թ․ մայիսի 8
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատրաստենք միասին․ Փախլավա
- Պատրաստենք միասին․ Գլանաձև փախլավա
- Փախլավայի բաղադրատոմսը www.cooks.am կայքում Archived 2018-08-02 at the Wayback Machine.
|