Աղանդեր
![]() | |
Տեսակ | սննդատեսակ |
Ենթատեսակ | կերակուր, սննդամթերք և course? |
Desserts Վիքիպահեստում |
Աղանդեր (ֆր.՝ dessert), սեղանին մատուցվող ավարտական ուտեստ: Նախատեսված է, որ համտեսողը ստանա հաճելի համային զգացումներ ճաշից կամ ընթրիքից հետո: Աղանդերը հիմնականում քաղցր խորտիկ է (ո՛չ մրգերը):
Աղանդերը հրամցվում է հիմնականում հատուկ աղանդերային ափսեներով: Այն, որպես կանոն, ուտում են աղենդերային գդալներով: Վերջիններիս չափերը տատանվում է ճաշի գդալի և թեյի գդալի միջակայքում: Աղանդերի սեղանի բաղկացուցիչ մասերից են համարվում նաև աղանդերային դանակն ու պատառաքաղը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական ճաշատեսակներից հետո քաղցր ուտեստներ ճաշակելու սովորությունը լայն տարածում է գտել Եվրոպայում միայն 19-րդ դարում: Դա կատարվեց այն բանից հետո, երբ լայն տարածում գտավ շաքարավազի արտադրությունը: Մինչ շաքարի լայն տարածում գտնելը, այդ արտոնությունից օգտվում էին միայն հարուստ ընտանիքների ներկայացուցիչները: Միջին կամ ցածր խավի սեղաններին քաղցրավենիք հայտնվում էր միայն տոնական օրերին: Հենց այս փաստն էլ հիմք հանդիսացավ, որպեսզի աղանդերը այդքան գեղեցիկ ու տոնական զարդարեն:
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղանդերը, որպես կանոն, համարվում է քաղցր ուտեստ (օրինակ՝ պաղպաղակը կամ տորթը): Սակայն կան նաև ոչ քաղցր տարատեսակներ, որոնք պատրաստած են մրգերից, զանազան ընկույզներից, պանիրներից, ու կրկին ոչ քաղցր հրուշակեղենից: Բացի այդ, ոչ բոլոր քաղցր ուտեստներն են համարվում աղանդեր: Օրինակ, չինական խոհանոցում կան քաղցր մսային ճաշատեսակներ, որոնք երբեք չեն համարվում աղանդեր: Չինաստանում հանդիպում են նաև կոնֆետներ՝ պատրաստված պղպեղով և կոճապղպեղով. սրանք նույնպես չեն համարվում աղանդեր: Կենտրոնական Ամերիկայի հնդկացիները մինչկոլումբոսյան ժամանակաշրջանը պատրաստում էին ըմպելիք կակաոյի հատիկներով, որին կոչում էին չոկոլատլ: Շաքարավազի փոխարեն նրանք նույնպես օգտագործում էին պղպեղ և այլ համեմունքներ[1]: Ռուսական խոհանոցում հանդիպող սև ձկնկիթը հանդիսանում է ոչ քաղցր աղանդեր: Իսկ Ֆրանսիայիում ամենատարածված և դասական աղանդերը պանիրն է:
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրամցնելու ջերմաստիճանից կախված աղանդերը լինում է տաք և սառը:
Որպես աղանդեր կարող են հրամցվել հետևյալ սննդամթերքները.
- հրուշակեղենից՝ տորթեր, զանազան տեսակների թխվածքաբլիթներ, վաֆլիներ, կեքսեր, կարկանդակներ
- տարբեր տեսակի ու համի կոնֆետներ
- հարած սերուցքով ուտեստներ
- պաղպաղակներ և պաղպաղակից պատրաստած աղանդեր
- քաղցր մրգահատապտղային խառնուրդներ՝ մրգային աղցաններ, մրգային յոգուրտներ, սնիկերոսով աղցան
- ըմպելիքներ՝
- քաղցր կաթնային աղանդեր, շոկոլոդային և մրգահատապտղային մուսեր, կրեմներ, դոնդողներ, ջեմեր
- խյուսեր (խնձորապուր)
Աղանդերային ազգային ուտեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էկլեր
- Մուրաբա
- Դիմսամ՝ հրամցվում է հիմնականում թեյախմության ժամանակ
- Պրալին
- Ցիմես
- Քաղցր հաց (չորահաց, տապակած հաց)
- Մացեբրայ
- Պրոֆիտրոլի
- Պաննա կոտտա
- Ֆալուդե
- Իտալական սառույց՝ սառեցված օշարակ և մրգախյուս
- Գրանիտա
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Чтоб вам весь год пить чоколатль!» — журнал «Eclectic».
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Աղանդեր»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Десерт // Кулинарный словарь
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աղանդեր կատեգորիայում։ |