Շտրուդել
| Ենթատեսակ | թխվածք և կերակուր |
|---|---|
| Առաջացման երկիր | |
| Ստեղծման տարեթիվ | 1696 |
| Հիմնական | ձու, շաքար, ալյուր, բուսական յուղ և Ֆիլո |
Շտրուդել (գերմ.՝ Strudel), պինդ խմորից պատրաստված տարբեր միջուկներներով (ամենաշատը խնձորով) ավստրիական ճաշատեսակ, որն ունի ռուլետի ձև։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաթնային շտրուդելի առաջին հայտնի բաղադրատոմսը թվագրվել է 1696 թվականին և տպագրվել է Վիեննայում անհայտ հեղինակի կողմից խոհարարական գրքում[1]։ Այս պահին գրքի պատճենը պահվում է Վիեննայի քաղաքային գրադարանում[2]։
Քաղցր շտրուդել
[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղանդեր շտրուդելը պատրաստվում է ձգվող խմորից[3] մրգերի (խնձոր), հատապտուղների (ելակ, կեռաս, հապալաս, ազնվամորի, չամիչ և այլն), կաթնաշոռի (վանիլով) միջուկներով, շտրուդելը պատրաստում են կակաչի սերմերով և դարչինով, ինչպես նաև այլ բաղադրիչներով պատրաստված խմորով։ Բացի դրանից, քաղցր շտրուդելը պատում են բուսական յուղով և շաղում շաքարի փոշիով։
Սովորաբար շտրուդելը մատուցում են տաք[4] վանիլային պաղպաղակով կամ հարած սերուցքով և շոկոլադե օշարակով։
Շտրուդելը հիանալի համադրվում է թեթև սուրճով (լատտե) և թեյով։
Շտրուդելի այլ տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- կարտոֆիլով շտրուդել,
- երշիկով շտրուդել պատրաստված արյունոտ սալով և թթու կաղամբով,
- կաթնային շտրուդել,
- մսով շտրուդել,
- շաքարով շտրուդել,
- սիրտութոքով շտրուդել։
Շտրուդելը ազգային խոհանոցներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտրուդելը տարածված է բոլոր գերմանախոս երկրներում (ամենատարածվածը խնձորի, տանձի և բալի շտրուդելներն են), Հունգարիայում, ինչպես նաև Սլովակիայում և այլ սլավոնական երկրներում, մասամբ նաև հրեական (եվրոպական հրեական) խոհանոցում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Apfelstrudel, Milchrahmstrudel, Topfenstrudel auf traditionelle-lebensmittel.at». Արխիվացված է օրիգինալից 2012-03-24-ին. Վերցված է 2018-05-29-ին.
- ↑ Felix Czeike: Historisches Lexikon Wien. Band 5. Verlag Kremayr & Scheriau, Wien 1997, ISBN 3-218-00547-7, S. 384.
- ↑ «Штрудель. Как приготовить правильно». Արխիվացված է օրիգինալից 2017-07-14-ին. Վերցված է 2018-05-29-ին.
- ↑ Шеф-повар Михаил Ситников. Quality. Приложение к газете «Коммерсантъ», № 5 (21), 05.06.2009