Բլանմանժե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բլանմանժե

Բլանմանժե (ֆր.՝ blanc(սպիտակ), manger(ուտել)), սառը աղանդեր, ժելե նշով և կաթով, շաքարով և դոնդողով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլանմանժեի ծագումը հայտնի չէ. տարբերակներից մեկի համաձայն ուտելիքն առաջացել է այն ժամանակ, երբ արաբները Եվրոպա բերեցին բրինձ և նուշ[2]։ Մյուս տեսակետի համաձայն այն առաջացել է եվրոպական կերակրատեսակների փոփոխություններից, օրինակ հոլանդացիները 18-րդ դարում ստեղծեցին hwit moos (սպիտակ շիլա), անգլիացիները՝ blanc desirre (սպիտակ սիրիական) կամ դանիացիները՝ calijs (լատիներեն colare բառից՝ լարվածություն)։ Հին բաղադրությունը հայտնի է հոլանդացի գրող Հենրիկ Հարպեստրանգայի խոհարարական գրքից, ով մահացել էր 1244 թվականին, որը 17-րդ դարի վերջն է և 18-րդ դարի սկիզբը։ Այս գիրքը կարող է լինի նաև ավելի վաղ ժամանակների գրքերից վերցված[3]։ Միջին դարերում Բլանմանժեն եղել հայտնի եվրոպական աղանդեր, այն հիշատակվում է Քենթրբերյան պատմվածքներ գրքում և խոհարարային գրքում՝ 15-րդ դարում, որը ստեղծվել էր Ռիչարդ 2-րդի խոհարարների կողմից[4]։ Այս ժամանակներում բաղադրության մեջ մտում էր նուշ և կովի կաթ, շաքար, ձու կամ ձուկ, վարդագույն ջուր, ալյուր, որը ստացվում էր կրակի վրա[5]։ Ռուսաստանում բլանմաժեն հայտնվեց քաղցրավենիքների կողքին[6], աղանդերն ավելի գեղեցկացնելու համար բլանմաժեի մեջտեղում մոմ էին վառում[7]։ Բացի դրանից այս աղանդերը մատուցում էին թաղման արարողությունների ժամանակ[8]։ Բլանմանժեն հանդիպել է նաև գրականության մեջ («Քեզ` իմ ընկեր և իմ դառը ծովաբողկ՝ ազնվամորի, իսկ ինձ և Բլանմանժեին՝ օշինդր» (Կոզմա Պրուտկով «Համերի տարբերությունը»))։

Բաղադրատոմս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլանմանժե

Բլանմանժեի ավանդական բաղադրությունը ներառում է նշով կաթ, ալյուր, շաքար և վանիլ։ Ժամանակակից բաղադրությունը պարունակում է դոնդող. երբ նրա օգտագործումը ավելի է լավանում դոնդողը դառնում է խիտ և պահպանում է իր տեսքը։ Հաճախ Բլանմանժեն պարունակում է.

  • ընկույզի տեսակներ
  • մրգեր
  • անանուխ
  • ռոմ
  • արորուտ[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Аникин, Александр Е. Русский этимологический словарь. — М., 2009. — Т. 3. — С. 240-241.
  2. Ossa (2007), p. 71; «The Arab origin of blanc manger is well documented».
  3. Hieatt, Constance B. (1995) Food in the Middle Ages, «Sorting Through the Titles of Medieval Dishes: What Is, or Is Not, a 'Blanc Manger'» p. 25-43.
  4. Richard II porpoise recipe online (18 июня 2009). Проверено 13 ноября 2012.
  5. Krondl M. Sweet Invention: A History of Dessert. — Chicago Review Press, Incorporated, 2011. — С. 97. — ISBN 9781569769546.
  6. Михайлова Н.И. Онегинская энциклопедия: А-К. — Русский путь, 1999. — С. 121. — (Онежинская энциклопедия в 2 томах). — ISBN 9785858870555.
  7. Старий Київ. Зі спогадів Старого Грішника. — С. 144.
  8. Руга В., Кокорев А. Война и москвичи: очерки городского быта 1914-1917 гг. — Олма Медиа Групп, 2008. — С. 120. — ISBN 9785373017879.
  9. Rutledge S. The Carolina Housewife: Or, House and Home. — Andrews McMeel Publishing, LLC, 2013. — ISBN 9781449431945.