Էկլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էկլեր
éclair
Էկլերի բաղադրիչները
Ֆրանսիա
Ծագում
ՏեսակԱղանդեր
Ենթատեսակթխվածք
Առաջացման երկիրՖրանսիա
ՀեղինակՄարի Անտուան Կարեմ
Բաղադրամասեր
Հիմնականեփովի խմոր, եփովի կրեմ
 Éclairs Վիքիպահեստում

Էկլեր ( ֆր.՝ éclair, թարգմանաբար՝ կայծակ, լուսարձակում), ֆրանսիական աղանդեր, ունի երկարավուն կարկանդակի ձև, եփովի խմորով ու կրեմով (որպես կանոն՝ եփովի)։ Էկլերի հեղինակ է համարվում ֆրանսիացի խոհարար Մարի Անտուան Կարեմը։ Տարածվել է XIX դարում։ Առաջին հիշատակումներից անգլալեզու գրականության մեջ եղել 1884 թվականի «Boston Cooking School Cook Book» գրքում[1]։

ԱՄՆ–ում հաճախ էկլերները կոչում են «երկար Ջոն» (անգլ.՝ long john), որոնք երկարավուն ուռուցիկ քաղցրաբլիթներ են (բաղադրատոմսով չեն տարբերվում հայտնի «doughnut»–ից)։

Գերմանիայում էկլերին ասում են գերմանական հին անվանումներով՝ «սիրային ոսկոր» (Liebesknochen), «նապաստակի թաթ» (Hasenpfote) կամ «Սրճային չորսու» (Kaffeestange)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Food Timeline(անգլ.)