Պաստիլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Պաստիլա
pastiglia
Kolomna Pastila.jpg
Ռուսական խոհանոց
Ծագում
ՏեսակԽմորեղեն
Ենթատեսակսննդամթերք
Առաջացման երկիրՌուսաստան Ռուսաստան
Commons-logo.svg Pastila Վիքիպահեստում

Պաստիլա, իտալերեն՝ pastiglia, ռուսական խոհանոցի քաղցր ուտեստ։ Մինչև 20-րդ դարը այս բառը հաճախ գրում էին «պոստիլա»։

Առաջին անգամ հիշատակվում է Իվան Գրոզնիի ստեղծագործություններից մեկում 1573 թվականին։ Պոխլյոբնիկի տվյալներով՝ պաստիլան հայտնի է 14-րդ դարից՝ ընդ որում այն հայտնաբերվել է Կոլոմնա քաղաքի բնակիչների կողմից[1]։ 19-րդ դարից կոլոմնական պաստիլան սկսվեց արտահանվել եվրոպական երկրներ[2]։

Կոլոմենյան պաստիլա

Պաստիլան պատրաստում էին խնձորի ծեծված խառնուրդից, ռուսական թթու տեսակներից և խնձորի միջուկից։ Պաստիլայի կարևորագույն երկրորդ բաղադրիչը մեղրն էմ իսկ 19-րդ դարից սկսած՝ նաև շաքարավազը։ Երրորդ (ոչ պարտադիր) բաղադրիչը, որ օգտագործվում է 15-րդ դարից, ձվի սպիտակուցն է, որ անհրաժեշտ էր պաստիլային սպիտակ գույն տալու համար։ Ավանդական պաստիլան պատրաստվում էր ռուսական վառարանում։ Այն տալիս էր նրան քիչ-քիչ իջնող ջերմաստիճան, որը թույլ էր տալիս բաղադրիչներին հավասարապես բաշխվել պաստիլայի մակերեսով։

Համաձայն Ակսակովի՝ 18-րդ դարի վերջին ռուսական պաստիլան անվանում էին գեր, շաքարային կամ մեղրային, իսկ թաթարականը՝ մաշկի պես բարակ, նուրբ, խնձորի կորիզներով և համային կծվություն ունեցով։ Սակայն երկուսը պատրաստելու համար էլ օգտագործվում էին թարմ, նոր հավաքվծ խնորներ։

Մինչ 1917 թվականի հեղափոխությունը յուրահատուկ հայտնիությամբ էր օգտագործվում կոլոմենյան, ռժևյան և բելյովյան պաստիլան։ Ռժևյան պաստիլայում օգտագործվում էր երկու կամ երեք այլ սնունդ, որոնցից մեկը արոսենին էր։ 1888 թվականին մեծ արդյունահանող և գնող Ամվրոսի Պրոխորովը բացեց Բելյովում շերտավոր բելյովյան պաստիլայի արտադրություն[3]։

Սովետական ժամանակաշրջանում ստեղծվել է ռուսական պաստիլայի տարբերակը ոչ մեծ, սպիտակ բրուսկերի տեսքով, որոնք ստեղծվում էին արտադրական ճանապարհով և այն լայն տարածում գտավ։ Համով այն ավելի շատ նման էր ֆրանսիական զեֆիրին։

կոլոմենյան պաստիլայի թանգարան

Կոլոմենյան մինչհեղափոխական բաղադրատոմսի վերածնունդը կապված է կոլոմենյան պաստիլայի թանգարանի բացման հետ Կալոմենում 2009 թվականին, որտեղ հաճապորդները կարող են փորձել ստեղծել հին բաղադրատոմսով անտոնովսկ տեսակի խնձորներով[4]։

Պաստիլայի տնային բաղադրատոմսով պատրաստման ավանդույթը Բելյովում պահպանվել է ցայսօր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-16-ին։ Վերցված է 2015-01-11 
  2. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-02-ին։ Վերցված է 2015-01-11 
  3. http://mk.tula.ru/7669.html
  4. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-17-ին։ Վերցված է 2015-01-11