Վաֆլի
Արտաքին տեսք
Վաֆլի | |
| Բելգիական խոհանոց | |
| Ծագում | |
| Տեսակ | Հրուշակեղեն |
| Ենթատեսակ | մատներով ուտվող կերակուր, թխվածք և battercake? |
| Առաջացման երկիր | |
| Բաղադրամասեր | |
| Հիմնական | խմոր |
| Հնարավոր | պաղպաղակ, հատապտուղներ |
Վաֆլի կամ փխրահացիկ (գերմ.՝ Waffel), բարակ, չոր թխվածքաբլիթի տեսակ։ Թխում են խմորով` հատուկ կաղապարների մեջ։ Խմորը պարունակում է ալյուր, ձու, շաքարավազ և սերուցք։ Վաֆլին իր անունը ստացել է գերմանական «wâfel» անունից։ Գերմանական «wâfel» անունը XVIII դարում փոխվել է waffle անվանումով։ Վաֆլիի կտորները հաճախ պատում են սերուցքով[1]։ Օգտագործվում է նաև պաղպաղակի արտադրությունում։ Շերտերի համար օգտագործում են նաև մրգային, հատապտղային, ճարպային միջուկներ։ Վաֆլին լայնորեն կիրառվում է թխվածքեղենի արտադրությունում։ Այդ նպատակով վաֆլիները պատրաստվում են տերևների, բաժակների, խողովակների տեսքով։
Վաֆլիների տարատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուղային միջուկով վաֆլիներ
- Պրալինե միջուկով վաֆլիներ
- Մրգային միջուկով վաֆլիներ
- Կոնֆետի միջուկով վաֆլիներ
- Յուղային միջուկով դիետիկ վաֆլիներ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վաֆլիի պատրաստման բաղադրատոմսեր (ռուս.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաֆլի» հոդվածին։ |
| ||||||