Թխվածքաբլիթ
Ենթատեսակ | Հրուշակեղեն, cookies, biscuits, crackers?, երկար պահպանվող մթերք, թխվածք, կերակուր և bánh? |
---|---|
Առաջացման երկիր | Պարսք և Իրան |
Ստեղծման տարեթիվ | 7-րդ դար |
Biscuits Վիքիպահեստում |
Թխվածքաբլիթ, խմորից թխված, սովորաբար քաղցր, երկարաժամկետ պահպանման համար նախատեսված, քիչ խոնավությամբ ոչ մեծ հրուշակեղեն։ Թխվածքաբլիթի համար նախատեսված խմորին երբեմն ավելացնում են սերմնահատիկներ։ Սովորաբար թխվածքաբլիթը ձևավորում են շրջանների, քառակուսիների, աստղիկների, ձողիկների տեսքով։ Երբեմն պատրաստում են նաև միջուկով թխվածքաբլիթներ. որպես միջուկ՝ կիրառում են շոկոլադ, չամիչ, խտացրած կաթ, կրեմ, կամ երբեմն պատրաստում են երկշերտ թխվածքաբլիթ, որի երկու շերտերը միմյանց են միանում նախապես պատրաստած միջուկով։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանձնացնում են թխվածքաբլիթի հետևյալ տեսակները.
- շաքարային
- չոր[1]
- ամոքահունց, որը կարող է լինել շաքարավազային, շերտավոր, հարովի կամ վարսակաձավարի ալյուրից։
Բոլոր այս տարբերակներն իրարից տարբերվում են պատրաստման եղանակով և խմորի նյութակազմվածքով։
Թխվածքաբլիթի արդյունաբերական արտադրության համար նախատեսված խմորի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաքարային խմորի պատրաստում Հոսընթացային արտադրության դեպքում շաքարային խմորի հունցումը[2], որպես կանոն, իրականացվում է անդադար գործող հունցման մեքենաներում։ Բիսկվիթային խմորի առանձնահատկությունն այն է, որ դրա պատրաստման համար օգտագործվում է 10-12 տարբեր տեսակի հումք։ Խմորի անընդհատ հունցման դեպքում հումքի բոլոր տեսակները պետք է անընդհատ խմորաշաղախ մեքենայի մեջ լցոնվեն անհրաժեշտ հարաբերակցությամբ։
Շաքարային թխվածքաբլիթը բնորոշվում է զգալի ծակոտկենությամբ, փխրունությամբ, ուռուցիկությամբ, դիմերեսին ունի պատկեր, ինչն ապահովվում է պլաստիկ խմորը մշակելու միջոցով. այդ խմորն ունի ձգվող և ճկուն նյութակազմվածք։
Ձգվող թխվածքաբլիթ, շերտավոր է, փխրունությունն ու ուռուցիկությունն ավելի քիչ են, շաքարի և ճարպերի պարունակությունը քիչ է, մշակվում է առաձգական խմորից՝ բարձր մեխանիզացված հոսքագծային արտադրողականությամբ (մինչև 900 կգ/ժ)։
Ձգվող խմորը շաքարային խմորից տարբերվում է իր էլաստիկ հատկանիշներով։ Այսպիսի խմոր ստանալու համար պետք է հունցման ժամանակ սպիատակուցային տարրերի ուռուցիկության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել։ Այս պայմանները նախատեսվում են այն ժամանակ, երբ ընտրվում են հումքի բաղադրատարրերը և խմորի հունցման տեխնոլոգիական պարամետրերը։
Ձգվող խմորի մեջ, որի խոնավությունը գրեթե 1,5 անգամ բարձր է շաքարային խմորի խոնավությունից, շաքարի պարունակությունը գրեթե 2 անգամ ավելի քիչ է։
Ամոքահունց թխվածքաբլիթ. արտադրվում է տարբեր ձևերով, ոչ մեծ չափերի է լինում, խմորը պարունակում է մեծ քանակությամբ շաքարավազ, յուղ և ձվամթերք։
Թխվածքաբլիթի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Похлёбкин В.В. Печенье // Кулинарный словарь. — М.: Э, 2015. — С. 287. — 456 с.