Քաղցրաբլիթե մարդուկ
![]() Քաղցրաբլիթե մարդուկ | |
Եվրոպա | |
Ենթատեսակ | բիսկվիտ, թխվածք, կոճապղպեղի անուշահաց և Christmas character? |
Առաջացման երկիր | Եվրոպա |
Ստեղծման տարեթիվ | XVI դար |
Հիմնական | կոճապղպեղի անուշահաց |
Նույնական ուտեստներ | Տորթ,Քաղցրաբլիթե տնակ |
![]() |
Քաղցրաբլիթե մարդուկ կամ կոճապղպեղից մարդուկ (անգլ.՝ Gingerbread Man), քաղցրաբլիթ կամ թխվածք մարդու ձևով։ Արտադրությունն առավել տարածված է Միացյալ Նահանգներում և եվրոպական երկրներում։
Հաճախ փոքրիկ տղամարդու դեմքը ներկում են՝ օգտագործելով շատ քիչ փայլ և ներկ, նաև կան մարդիկ, ովքեր մարդուկին զարդարում են հագուստի կոճակներով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտադրության մեջ թխվածքաբլիթի ձևը հայտնի էր 16-րդ դարից[1]։ Առաջին անգամ թխվածքաբլիթը հայտնվել է Եղիսաբեթ I թագուհու պալատում, և նա ասել է, որ մատուցեն միայն բարձրաստիճան մարդկանց[2]։
Բարձր ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխարհի ամենամեծ մարդուկը պատրաստվել է 2006 թվականի դեկտեմբերի 2-ին Սմիտվիլ ամենամյա փառատոնին։ Մարդուկը կշռվում էր մոտ 600 կգ, բարձրությունը՝ 6 մետր։ 2008 թվականին այն ճանաչվել է որպես համաշխարհային ռեկորդ և 2009[3] թվականին մտել է Գինեսի գիրք։ 2008 թվականին կանգնեցրել են հուշարձան[4]։
- 2009 թվականին նոր ռեկորդ է գրանցվել։ Մարդուկի կշիռը կազմել է մոտ 651 կգ։
Ժողովրդական մշակույթի հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հեքիաթ «Քաղցրաբլիթե մարդուկի» մասին, թե ինչպես է հերոսը փախչում բոլորից, բայց խորամանկ աղվեսը ուտում է նրան։
- «Շրեկ» մուլտֆիլմում ևս հիշատակվում է քաղցրաբլիթե մարդուկը։
Երաժշտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղցրաբլիթե մարդուկը հիշատակվում է՝
- Միշել Լեգրանի հայտնի «Sweet Gingerbread Man» երգում
- «Ռոբերտ Ալթման» ֆիլմում
Խաղերի արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեղանի խաղ ՝ Candy Land, որի հիմնական կերպարը քաղցրաբլիթե մարդուկն է։
![]() | |
---|---|
![]() |
Քաղցրաբլիթե մարդուկի տեղադրումը Գուգլի գրասենյակի մուտքի մոտ |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 300 Years of Kitchen Collectibles, Linda Campbell Franklin, 4th edition. New York: Books Americana, 1998 (p. 183).
- ↑ «A History of Gingerbread Men»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 13–ին
- ↑ Guinness World Records 2009, page 124.
- ↑ «We baked the World’s Largest Gingerbread Man Cookie!»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-23-ին։ Վերցված է 2015-01-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Юлия Кузнецова. «Имбирные человечки и пряничные домики» (Статья для журнала «Игра и Дети», № 8/ 2009)(չաշխատող հղում)
- "El estúpido hombre de jengibre del fin del mundo". Nerds All Star, Revista Ñ, noviembre de 2013 Archived 2014-04-13 at the Wayback Machine.
|