Տայակի
Տայակիի բաղադրիչները | |
| Ճապոնիա | |
| Ծագում | |
| Տեսակ | Թխվածքաբլիթ |
| Ենթատեսակ | wagashi? |
| Առաջացման երկիր | Ճապոնիա |
| Հեղինակ | Աձաբույի Նանիվայ հրուշակեղենի գործարան |
| Ստեղծման տարեթիվ | 1909 թվական |
| Բաղադրամասեր | |
| Հիմնական | խմոր, միջուկ |
| Հնարավոր | եփովի կրեմ, շոկոլադ, պանիր |
| Նույնական ուտեստներ | Իմագավայակի |
Տայակի (鯛焼き, ճապոներենից թարգմանաբար նշանակում է «թխած ծովային բրամ»), ճապոնական թխվածքաբլիթ՝ ձկան տեսքով։ Ավելի հայտնի միջուկ է անկո ջեմը՝ ափուկի բակլայից։ Նաև օգտագործում են այնպիսի հավելումներ, ինչպիսիք են եփովի կրեմը, շոկոլադը և պանիրը։ Նաև հանդիպում է տայակի օկոնոմիակայով, գյոձայով և երշիկով։
Տայակին պատրաստում են՝ օգտագործելով քաղցրահամ կամ կարագով պատրաստված խմորից։ Խմորը երկու կողմից դնում են հատուկ ձկնանման կաղապարի մեջ, հետո ավելացնում են միջուկը և ամրացնում են բոլոր կողմերից։ Հետո պատրաստում են մինչև խմորի ոսկեգույն երանգ ստանալը[1]։
Տայակի առաջին անգամ սկսել են պատրաստել Տոկիոի Աձաբույի Նանիվայ հրուշակեղենի գործարանում, 1909 թվականին, իսկ հիմա տայակի կարելի է գտնել Ճապոնիայի բոլոր անկյուններում, հատկապես, սուպերմարկետների ֆուդ կորտերում և ճապոնական միջոցառումներին։
Այն նման է իմագավայակիին (今川焼き) – հաստ բլիթներ, նույնպես լցոնված աձուկի՝ բակլայի քաղցր մածուկով կամ կրեմով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.