Ռուսիշ բրոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Ռուսիշ բրոտ
Russischbrot
Bundesarchiv Bild 183-1990-0122-008, Dresden, Russisch-Brot- Herstellung.jpg
Ռուսիշ բրոտ
գերմանական խոհանոց
Ծագում
Տեսակ Հրուշակեղեն
Առաջացման երկիր Գերմանիա Գերմանիա
Արտադրող Q1451771? և Bahlsen
Բաղադրամասեր
Հիմնական օսլա, շաքարի օշարակ և դարչին
Russisch Brot Վիքիպահեստում

Ռուսիշ բրոտ (գերմ.՝ Russisch Brot, նույնպես Russischbrotռուսական հաց), գերմանական թխվածքաբլիթներ, որ ունեն լատինական տառերի ձև։

Պատրաստվում է սպիտակուցային թեթև խմորից՝ կակաոյի ավելացմամբ, առանց յուղի։ Բաղադրատոմսը ներառում է օսլա, շաքարի օշարակ և դարչին։ Թխելուց հետո բլիթները ծածկվում են շաքարային գլազուրի բարակ շերտով։

Տառերի ձև ունեցող թխվածքաբլիթները հայտնի են նաև Ավստրիայում, բայց այստեղ դրանք կոչվում են «Պասյանս»։

Տառերի տեսք ունեցող թխվածքաբլիթներն Ավստրիայում հայտնի են որպես Սուրբծննդյան աղանդեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռուսիշ բրոտ» բլիթ

Գերմանիայում ընդունված է համարել, որ «Ռուսիշ բրոտ»-ի այդ բաղադրատոմսը եկել է Սանկտ Պետերբուրգից 1844 թվականին Դրեզդենցի հացթուխ Ֆերդինանդ Ֆրեդերիկ Ուիլյամ Հանկի միջոցով։ Վերջինս բացել է Դրեզդենում «Գերմանա-ռուսական հացաբուլկեղենի խանութ», որտող էլ առաջին անգամ թխվել է «Ռուսիշ բրոտ»։ Ներկայումս «Ռուսիշ բրոտ» թխում են Գերմանիայի մի քանի ձեռնարկություններում։

Վիեննայում ենթադրվում է, որ այն հորինվել է ընդունելության ժամանակ Ռուսաստանի ներկայացուցչին հյուրասիրելու համար, քանի որ ավանդույթ կար հյուրերին ողջունել հացով։ Վիեննայում «Ռուսիշ բրոտ» էին պատրատում նաև շոկոլադից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]