Օշարակ (շարբաթ)

Պինդ շարբաթ՝ ընկույզով
Օշարակ կամ շարբաթ («շարբաթ» բառի գրելաձևը և արտասանությունը սխալական են՝ չնայած տարածվածությանը՝ պարսկերեն՝ Sharbat ).
- ավանդական ըմպելիք[1] Արևմուտքի երկրներում, պատրաստված մասուրից, թզից, վարդից կամ քաղցր ռեհանից և տարբեր համեմունքներից: Այժմ խոհարարները օշարակ են անվանում զովացուցիչ ըմպելիքների յուրահատուկ տեսակները՝ մրգի հյութից և շաքարավազից՝ ավելացնելով համեմունքներ և պաղպաղակ: «Շարբաթ» բառը փոխառնված է թուրքերեն «Şerbet» բառից և նմանօրինակն ունի հինդիում՝ «շարբաթ», արաբերենում՝ «շարբա» (ըմպելիք),
- փրփրուն օշարակ ստանալու համար նախատեսված լուծվող փոշի՝ XIX դարում Մեծ Բրիտանիայում հայտնաբերված,
- սորբե(տ). մրգային պաղպաղակ՝ ավանդական ըմպելիքի նմանօրինակը,
- տաջիկական խոհանոցում շաքարապատ եփված թանձր մրգահյութ՝ նման հեղուկ մուրաբայի[2]
- արևմտյան քաղցրավենիք. բուրավետ գունավոր պոմադկա (կոնֆետի տեսակ)՝ կաթնամրգային կամ սերուցքամրգային հիմքով՝ մանրացված պնդուկով[3]՝ հալվայի նման:
- Şerbetli կազմակերպության արտադրած, նարգիլեի համար նախատեսված ծխախոտի խոսակցական անվանումը: Անվանումն արտասանվում է թուրքերեն «շերբեթլի» բառից, որտեղից էլ գալիս է սղումը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The World’s First Soft Drink | Muslim Heritage» (անգլերեն)։ muslimheritage.com։ Վերցված է 2017-02-19
- ↑ Похлёбкин В. Национальные кухни наших народов. — М.: Центрполиграф, 2009. — С. 464.
- ↑ «ГРАМОТА.РУ – справочно-информационный интернет-портал «Русский язык» | Словари | Проверка слова»։ www.gramota.ru։ Վերցված է 2017-02-19
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Шербет»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Oxford Dictionary of English 2e, Oxford University Press