Պիպարկուկաս
![]() Պիպարկուկաս թխվածքաբլիթ | |
Տեսակ | Թխվածքաբլիթ |
Ենթատեսակ | բիսկվիտ և կոճապղպեղի անուշահաց |
Ստեղծման տարեթիվ | 13-րդ դար |
Բաղադրամասեր | |
Հիմնական | |
Հնարավոր | թթվասեր ընկույզ |
![]() |
Պիպարկուկաս (լատիշ․՝ piparkūkas,էստ․՝ piparkook,ֆիններեն՝ piparkakku,շվեդերեն՝ pepparkaka,բուկմոլ՝ pepperkaker), ավանդական ամանորյա թխվածքաբլիթ Շվեդիայում, Ֆինլանդիայում, Լատվիայում և Էստոնիայում։ Բառացի թարգմանաբար պիպարկուկաս նշանակում է համեմված թխվածքաբլիթ, պղպեղի և կոճապղպեղի ավելացման պատճառով, որոնք տալիս են թխվածքաբլիթին կծու համ[1]։
Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալյուրից, շաքարավազից, ձվերից, կարագից և այլ համեմունքներից պատրաստվում է խմորը։ Հնարավոր է նաև թթվասերի, մեղրի, ընկույզի ավելացումը նրա մեջ։ Պատրաստի խմորը դնում են շերտերով 1 սմ հաստությամբ և կտրում են տարբեր ձևի արձանիկիներ կամ պատրաստում են ձեռքով։ Թխվածքաբլիթը պատրաստվում է 10-15 րոպեում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Պիպարկուկասի պատրաստում(չաշխատող հղում)
|