Բաժակ
Բաժակ, սովորական ապակե սպասք՝ տեսքով նման գլանի կամ հատված կոնի, առանց բռնակների և առանց ոտքերի: Օգտագործվում է սառը կամ տաք խմիչքների համար: Նաև օգտագործվում է որպես բաժակակալ:
Բովանդակություն
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաժակի տեսքը նման է գլանի կամ հատված կոնի, սակայն հանդիպում են նաև ավելի բարդ տեսքերով բաժակներ: Բաժակի հիմնական տարբերությունը այլ սպասքներից բռնակի բացակայությունն է: Բաժակները լինում են նաև թրաշավոր:
Բաժակի չափերի հարաբերակցությունը նրա հիմքի մոտավորապես հավասար է 2:1, իսկ չափերը մոտավորապես հավասար են մարդկային ափի չափի: Բաժակի տարողությունը հիմնականում 200-250 սմ³ է: Փոքր չափերով բաժակները երբեմն անվանվում են բաժակիկներ, իսկ շատ փոքրեը՝ գավաթիկներ:
Բաժակների մեծ մասը պատրաստված է ապակուց: Որոշ լեզուներում, ինչպիսիք են անգլերենը, գերմաներենը, ֆրանսերենը, «բաժակ» և «ապակի» բառերը, համանուններ են: Բաժակները նաև պատրաստվում են պալստմասսայից, թղթից, կերամիկայից և մետաղներից:
Բաժակները լինում են թափանցիկ, ոչ թափանցիկ, միանգամյա և բազմանգամյա օգտագործման ենթակա և ծալովի բաժակներ:
Կախված բաժակի նյութից՝ կարելի է որոշել օգտագործե՞լ տաք ըմպելիքների համար, թե՞ ոչ:
Հանդիպում են նաև ուտելու բաժակներ. պաղպաղակը կարող է վաճառվել վաֆլե բաժակներով:
Բազմանիստ բաժակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմանիստ բաժակի ծագումը հայտնի չէ: Տարածված է այն տեսակետը, որ Ռուսաստանում բազմանիստ բաժակները սկսել են արտադրել Պյոտր I-ի ժամանակ՝ Գուս-Խրուստալ քաղաքում: Բազմանիստ բաժակը չէր գլորվում սեղանից, երբ նավը տատանվում էր: Ամեն դեպքում, կարելի է ասել, որ մինչ հեղափոխությունը Ռուսաստանում պատրաստվում էին բաժակներ և գավաթիկներ[1]: Դեռ 1918 թվականին Պյոտր Վոդկինի «Առավոտյան նատյուրմորտ» նկարում պատկերված էր 12 նիստ ունեցող թեյով լի բաժակ: Որոշ աղբյուրներում հիշատակվում են 1914 թվականի Ուրգելսկի ապակու գործարանի նիստավոր բաժակները: Բադեն-Բադենի Ֆաբերժեի թանգարանի ցուցադրությունում ցուցադրվել է 1905 թվականի «ավանգարդ» ոճով նատյուրմորտ, որտեղ պատկերված էին ձվածեղ, ծովատառեխի կմախք և բազմանիստ բաժակ[2]: Նիստավոր բաժակի խորհրդային դիզայնը երբեմն վերագրում են խորհրդային քանդակագործ Վերա Իգնատևնա Մուխինային, որը «բանվոր և կոլտնտեսուհի» մոնումենտալ կոմպոզիցիայի հեղինակն է, սակայն դրա փաստաթղթային հաստատումը չկա: Իգնատևնան ապակով սկսեց հետաքրքրվել 1930-ականների վերջին: Այդ ժամանակ պետք էր մշակել հանրային սննդի համար բաժակի նոր ձև: Մուխինյան բաժակը պատրաստվել է հաշվի առնելով պահանջները՝ հարթ օղակը, որն ընթանում է եզրագծի շրջագծով, և այն տարբերվում է պարզ բազմանիստ բաժակի ավանդական ձևից: Մեկ այլ վարկածի համաձայն՝ բազմանիստ բաժակի ստեղծողը Ուրալցի ինժեներ Նիկոլայ Սլավյանովն է: Նրա օրագրերում պահպանվել են 10, 20 և 30 նիստերով բաժակների էսքիզներ: Նա առաջարկել է բաժակը մետաղից պատրաստել: Հնարավոր է, որ դրանք կարող էր տեսնել նաև Վերա Մուխինան, որը գտնվում էր Ուրալում տարհանման ժամանակ:
Բազմանիստ բաժակի ծննդյան օրը համարվում է սեպտեմբերի 11-ը, իսկ առաջին խորհրդային բազմանիստ բաժակը թողարկվել է 1943 թվականին Գուս-Խրուստալնի քաղաքի՝ Ռուսաստանի ամենահին ապակու գործարանի կողմից:
Դասական ապակու չափսերը 65 մմ տրամագծով և 90 մմ բարձրությամբ են: Բաժակն ուներ 16 նիստ և ուներ 250 մլ տարողություն: Բաժակի հատակին գրված էր նրա գինը:
ԽՍՀՄ-ի արտադրության ստանդարտ բազմանիստ ապակու բնութագրերը.
- Վերին հատվածի շառավիղ՝ 7,2-7,6 սմ:
- Ներքին հատվածի շառավիղ՝ 5,5 սմ:
- Բարձրություն՝ 10,5 սմ:
- Նիստերի քանակ՝ 16, 20:
- Վերին մասի լայնություն՝1,4 սմ, 2,1 սմ:
Բաժակների տարողությունները՝ 50 մլ, 100 մլ, 150 մլ, 200 մլ, 250 մլ, 350 մլ:
Բազմանիստ բաժակն ունի մի շարք առավելություններ սովորական գլանաձև բաժակի համեմատ: Իր նիստերի շնորհիվ այն կարող է չջարդվել՝ ընկնելով բետոնե հատակին 1 մ բարձրությունից: Դրա համար էլ նիստավոր բաժակները արտադրվում են մինչ օրս և օգտագործվում են ճաշարաններում, ինչպես նաև ուղևորային գնացքներում:
Ժողովրդի մեջ նիստավոր բաժակը ստացել է «մելենկովսկի» անվանումը՝ խորհրդային պետական գործիչ Գեորգի Մալենկովսկու ազգանունով:
Քիմիական բաժակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քիմիական բաժակները կարևոր մաս են կազմում քիմիական կամ կենսաբանական լաբորատորիաներում: Հիմնականում նրանք պինդ գլան են: Քիմիական ապակու պարտադիր մասը հարմար քթիկն է: Լավ քիմիական բաժակի հատակը պետք է լինի հարթ (մագնիսական խառնուրդի օգտագործման հարմարության համար): Սովորաբար պատրաստվում է ջերմադիմացկուն ապակուց, բայց կարող է պատրաստվել նաև պլաստիկից: Քիմիական բաժակների տարողությունը կարող է տատանվել 5 մլ-ից մինչև մի քանի լիտր: Բաժակի վրա կարող է լինել ծավալի սանդղակ, սակայն այն մոտավոր է և ծառայում է միայն կողմնորոշվելու համար։ Ճշգրիտ սանդղակներով անոթները, որոնք ծառայում են հեղուկի ծավալը չափելու համար, կոչվում են չափանոթներ: Քիմիակաբ բաժակները սովորաբար օգտագոծվում են բարդ լուծույթներ պատրաստելու համար, երբ անհրաժեշտ է խառնելու ժամանակ լուծել պինդ նյութեր: «Լաբորատոր» տոների ժամանակ 50 մլ տարողությամբ քիմիական բաժակները հաճախ օգտագործվում են որպես գավաթիկներ:
Ծալովի բաժակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծալովի բաժակները կազմված են տակդիրից և դրա վրա ամրացված օղակներից կտրված կոների տեսքով: Ծալված վիճակում դրանք տեղադրվում են մեկը մյուսի վրա և ծածկվում կափարիչով: Հայտնի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են «Երկնային հանգիստ» (1945թ.) «Վտանգավոր է կյանքի համար» (1985թ.), «Մոսկովյան արձակուրդներ» (1995թ.) և այլն, ծալովի բաժակը օգտագործվել է որպես հարբեցողների անբաժան մասը:
Բաժակ՝ որպես ծավալի չափման միավոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաժակը նաև համարվում է մանր մարմինների և հեղուկների ծավալի չափման միջոոց և օգտագործվում է խոհարարական բաղադրատոմսերում: Այդ դեպքերում նկատի է առնվում 200 մլ ծավալը:
Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բաժակը ծառայում է մի շարք ֆիզիկական երևույթներ ցուցադրելու համար:
- Ֆիզիկայի դպրոցական դասընթացներում տարածված է «չկոտրվող բաժակ» դիտարժան և ուսանելի փորձը՝ ծանր մարմինների իներտությունը ցուցադրելու համար: Շրջված բաժակի վրա ծանր մետաղական ափսե կամ պրիզմա են դնում (5-8 կգ-ից) և մուրճով ծեծում (200-300 գ): Ափսեի ծանրության պատճառով այն չի ստանում զգալի արագացում և բաժակը չի ջարդվում: Եթե բաժակը վառարանի վրա դրվի, այն կկոտրվի, սակայն դպրոցականները դա հասկանում են, և սովորաբար փորձի այս մասը չի իրականացվում՝ վտանգավորության պատճառով:
- Թափանցիկ ապակին կարող է օգտագործվել օպտիկական երևույթների ցուցադրման համար: Օրինակ, եթե գթալը ջրով լցված բաժակի մեջ դնենք, մեզ կթվա, որ այն կոտրված է:
- Բազմանիստ բաժակը ԽՍՀՄ-ում օղի խմելու ժամանակ անբաժանելի մասն էր կազմում :
- Երբեմն օղի խմելը անվանում էին «Բազմանիստ բաժակի օր»: Այդ «տոնի» օրը որոշվում էր ըստ նշողների ցանկության: Դրա նպատակը այն էր, որպեսզի խմողները անիմաստ չխմեն[3]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Кузьма Петров-Водкин»։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-19-ին։ Վերցված է 2007-12-16
- ↑ Фаберже, натюрморт в стиле «авангард» 1905 г.
- ↑ Хронографъ — неизвестные страницы истории Archived 2010-11-20 at the Wayback Machine.