Պարֆե

Պարֆե ( ֆր.՝ parfait բառից, որ նշանակում է անթերի, հիանալի), սառը աղանդեր, հայտնի է 1894 թվականից[1]։
Պատրաստվում է շաքարավազի և վանիլի հետ հարած սերուցքից, այնուհետև սառեցվում է մետաղական կաղապարի մեջ։ Երբեմն պարֆեի մեջ ավելացնում են ձու։ Ի սկզբանե պարֆեն եղել է ֆրանսիական խոհանոցի ուտեստ։ Բացի ֆրանսիական պարֆեից վարպետ խոհարարները պատրաստում են նաև ամերիկական պարֆե, որի մեջ ավելացնում են նաև պաղպաղակ և այլ բաղադրամասեր։
Որպես բուրահաղորդիչներ պարֆեի համար օգտագործում են սուրճը, կակաոն, քերած շոկոլադը, մրգային պյուրեներ կամ հյութեր։
Պարֆեն սովորաբար մատուցում են բաժակի մեջ` ծաղկային շերտերի տեսքով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Полный словарь иностранных слов, вошедших в употребление в русском языке, Попов М., 1907 год
- Кулинарный словарь В. В. Похлебкина, 2002 год
Պարֆեի բաղադրատոմսերի հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Большая Домашняя Кулинария Archived 2016-09-05 at the Wayback Machine.
- Парфе из абрикосов Archived 2016-10-27 at the Wayback Machine.
|