Պրալին
Ենթատեսակ | Հրուշակեղեն և կոնֆետ |
---|---|
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Pralines Վիքիպահեստում |
Պրալին, կոնֆետի տեսակ, որը պարունակում է ընկույզ, շաքար, իսկ կրեմը վերջինիս 3-րդ հիմնական բաղադրիչն է։
Տարբերում են պրալինի երկու տեսակ․
- Ֆրանսիական պրալին՝ նուշի և կարամելային շաքարի կարծր համադրություն
- Ամերիկյան պրալին, սիրոպի և կարիա պեկանի (հունական ընկույզի), պնդուկի կամ նուշի ավելի փափուկ, ավելի շատ կրեմ պարունակող համակցությունն է կաթի և կրեմի հետ․ նման է իրիսի։
Բելգիական պրալինը շոկոլադապատ է, բաղկացած փափուկ, երբեմն հեղուկ միջուկից, ավանդաբար պատրաստվում է պնդուկի, նուշի, շաքարավազի, սիրոպի և հաճախ կաթնային հիմք ունեցող մածուկի համադրությունից։ Բարձր կալորիականությամբ, դանդաղ հալչող շոկոլադի այս տեսակը բելգիական շոկոլադի արտադրության շքեղություն-նվաճումն է և Բելգիական հրուշակագործության կարևոր արտադրանքներից մեկը։
Պրալին թխվածքաբլիթը շոկոլադե թխվածք է, որը պարունակում է գետնանուշ․ Պրալինը սովորաբար օգտագործվում է որպես շոկոլադի և այլ քաղցրավենիքների միջուկ։
Տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկույզով պրալին, եվրոպական
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն մի լեգենդի Պրալին ստեղծելու գաղափարով ոգեշնչվել են Ֆրանսիայում՝ խոհարար Մարշալ դյու Պլեսի-Պրասլինի (1598–1675) ջանքերով, իսկ «պրալին» բառը ծագել է խոհարարի անունից՝ «Պրասլինից»[1]։ Վաղ շրջանում պրալինը կարամելով պատված ամբողջական նուշ էր՝ ի տարբերություն շոկոլադե նուգայի (կարամելով պատված ընկույզներ)[2]։ Թեպետ այս ժամանակներից ի վեր Նոր աշխարհում շատ բան բացահայտվեց և փոխվեց, այնուամենայնիվ շոկոլադի հիմքում եղած կակաոն (Նոր աշխարհի բացահայտումը) օպտիմալ կերպով չէր ասոցացվում այս տերմինի հետ։ Եվրոպացի վարպետ-խոհարարները օգտագործում էին տեղական նուշ և պնդուկ։
Փոշին, որը ստացվում է մանրացված կարամելապատ ընկույզից անվանում են Պրալին, այն մի շարք թխվածքների, խմորեղենների և պաղպաղակների բաղադրիչ մասն է[3]։ Մանրացված փոշին շոկոլադի հետ խառնելուց հետո, դառնում է պրալին (ֆրանսերեն praliné), ինչն ընկած է շոկոլադե պրալինի (praliné chocolat) ստեղծման հիմքում, որին Ֆրանսիայում և Շվեյցարիայում առօրյա խոսքում պրալինե (praliné ) են անվանում, մինչդեռ Անգլիայում շոկոլադապատ կլորավուն քաղցրավենիքի իմաստով պարզապես «շոկոլադ» բառն են օգտագործում։ Մայրցամաքային եվրոպայում պրալին բառն օգտագործվում է մանրացված, փոշիացված ընկույզի կամ այս փոշուց պատրաստվող շոկոլադե միջուկի համար, որը լայնորեն կիրառվում է որպես շոկոլադի միջուկ։ Գերմանիայում, Նիդերլանդներում, Բելգիայում և Միացյալ Թագավորությունում առհասարակ պրալին են անվանում միջուկ ունեցող շոկոլադին[4]։ Միացյալ Թագավորությունում այս բառը կարող է վերաբերել կամ որպես շոկոլադի միջուկ օգտագործվող պրալինին կամ, ավելի հազվադեպ, ամբողջական ընկույզից պատրաստված օրիգինալ պրալինին։
Փափուկ միջուկով բելգիական պրալին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալգլախոս երկրներում բելգիական պրալինները հայտնի են նաև որպես «Բելգիական շոկոլադ» որն ունի փափուկ միջուկ, «Բելգիական շոկոլադե մածուկ» և «Շոկոլադե կոնֆետ» ("chocolate bonbons"), Բելգիայում այն հայտնի է որպես փափուկ միջուկ ունեցող, դանդաղ հալչող որակյալ շոկոլադ։ 1912 թվականին Պրալինն առաջին անգամ ներկայացրել է հրուշակագործ Ժան Նյուհաուս II-ը[5]։
Կան պրալինի տարբեր տեսակներ և ձևեր, որոնք գրեթե բոլոր դեպքերում պարունակել են շոկոլադե խեցի և փափուկ միջուկ։ Շփոթմունք կարող է առաջանալ Բելգիայում օգտագործվող պրալին բառի հետ, քանի որ այն կարող է վերաբերել միջուկ ունեցող շոկոլադին, որոնք ընդհանուր առմամբ հայտնի են պրալին անվամբ, սակայն պրալին բառը կարող է վերաբերել նաև եվրոպայում օգտագործվող պրալին ավանդական միջուկի հետ (մածուկի մեջ քերիչով անցկացված կարամելապատ պնդուկ (noisettes) կամ նուշ (amandes), որի վրա երբեմն ավելացնում են շաքարի փոշի, խտացրած կաթ կամ կրեմ), որը հայտնի է պրալինե (praliné) անվամբ։ Բելգիական պրալինը չի սահմանափակվում ավանդական պրալինե միջուկով և հաճախ պարունակում է նաև ընկույզ, մարցիպան, աղի կարամել, սուրճ, ալկոհոլ, կրեմ լիկյոր, բալի կամ շոկոլադի խառնուրդ, որի համը տարբերվում է արտաքին խեցու համից։ Որպես կանոն պրալինը վաճառվում է նվերի տուփ հիշեցնող գեղեցիկ տուփերի մեջ փաթեթավորված վիճակում։ Պրալինի ամենախոշոր արտադրողներն են Նյուհաուսը, Գոդիվան, Լեոնիդասը և Գայլիանը։
Ամերիկյան պրալին կրեմով
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիացի նորաբնակներն իրենց հետ Լուիզիանա բերեցին պրալինի բաղադրատոմսը, որտեղ շատ էին աճում ինչպես Կարիա Պեկանի (հունական ընկույզի) ծառն, այպես էլ շաքարեղեգը։ 19-րդ դարում Նոր Օռլեանի վարպետ խոհարարները պեկանը փոխարինեցին նուշով, քաղցրավենիքն ավելի պինդ դարձնելու համար ավելացրին կրեմ և արդյունքում ստեղծվեց այն, ինչ այսօր Ամերիկայի հարավային կողմերում հայտնի է պրալին անվամբ։
Պրալինը բաղկացած է իրիս հիշեցնող կրեմանման զանգվածից։ Պատրաստվում են շաքարի (սովորաբար շագանակագույն), կարագի, կրեմի կամ սերուցքի խառնուրդը միջին ջերմաստիճանի պայմաններում եռացնելով, խառնում այնքան ժամանակ, մինչև ջրային զանգվածի մեծ մասը գորորշիանում է և այն դառնում շագանակագույն երանգ ունեցող խիտ զանգված։ Այնուհետև այն գդալով լցնում են կարագապատ յուղաթղթի կամ փայլաթիթղի վրա և թողնում որպեսզի սառչի[2][6]։
«Պրալին և կրեմը» Ամերիկայի և Կանադայի պաղպաղակների հիմնական համն է։ Նոր Օռլեանում, Բաթոն Ռուժում, Լուիզիանայում պրալինները երբեմն հայտնի են որպես «պեկանով քաղցրավենիք»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Olver, Lynne. «The Food Timeline: history notes-candy».
- ↑ 2,0 2,1 «The Creole Confection – New Orleans Pralines».
- ↑ Julia Child (1961), Mastering the Art of French Cooking, Alfred A. Knopf
- ↑ «Belgian Pralines». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Amy M. Thomas (2011 թ․ դեկտեմբերի 22). «Brussels: The Chocolate Trail». New York Times. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 25-ին. «Ever since the Brussels chocolatier Jean Neuhaus invented the praline 100 years ago, the city has been at the forefront of the chocolate business. ... They are breaking away from traditional pralines—which Belgians classify as any chocolate shell filled with a soft fondant center...»
- ↑ «the definition of praline».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրալին» հոդվածին։ |
|