Գրանիտա
Գրանիտայի բաղադրիչները | |
Իտալական | |
Ծագում | |
Ենթատեսակ | Շերբեթ (պաղպաղակ) |
Առաջացման երկիր | Իտալիա |
Արտադրման վայր | Սիցիլիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | շաքարավազ, մրգային սառույց |
Հնարավոր | հատապտուղներ, ալկահոլային խմիչքներ |
Granita Վիքիպահեստում |
Գրանիտա կամ գրանիտե) (իտալ.՝ Granita), սիցիլիական աղանդեր, որն իրենից ներկայացնում է շաքարավազի և մրգային սառույցի խառնուրդ։ Պարունակում է մի շարք շերբետներ, սակայն ունի ավելի խիտ կառուցվածք[1]։ Խոհարարական քննադատ Ջեֆրի Ստեյնգարտենը (Jeffrey Steingarten) նշում է, որ աղանդերի խտությունը տարբերվում է կախված տեղանքից։
Պատրաստման ժամանակ օգտագործվում են սառեցման տարբեր մեթոդներ՝ աղանդերի նուրբ տարբերակները պատրաստվում են պաղպաղակի արտադրության մեքենայի մեջ, և ավելի կարծր տարբերակի համար սառույցը քերում են սառցարանի պատերից՝ առանձին բյուրեղներ ստանալու համար։
Հիմնական բաղադրիչներն են կիտրոնի կամ նարնջի հյութը, խնկենին, նուշը, սուրճը, դաղձը, հասմիկը, ինչպես նաև սեզոնային հատապտուղներ ելակը և թթենին։ Կարելի է ավելացնել նաև գինի կամ ուժեղ ալկոհոլային խմիչքներ, ինչպիսիք են օղին (գրափա), կոնյակը, լիկյորները։
Շոկոլադե գրանիտան ավանդական ուտեստ է Կատանիա քաղաքում, և, ըստ Ստեյնգարտենի, Սիցիլիայում այլևս ոչ մի տեղ չի հանդիպում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Steingarten, Jeffrey. The Mother of All Ice Cream // The Man Who Ate Everything. — Vintage Books, 1997. — P. 361–380. — ISBN 0-375-70202-4. The chapter is an essay first published in June 1996.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գրանիտա կատեգորիայում։ |