Շերբեթ (պաղպաղակ)
| Տեսակ | սննդամթերք |
|---|---|
| Ենթատեսակ | սառեցված աղանդեր և քաղցրավենիք գդալով |
| Առաջացման երկիր | Պարսկական կայսրություն |
| Հիմնական | fruit juice?[1], շաքար և ջուր |
Շերբեթ, սորբեթ[2][3], մրգային և հատապտղային պաղպաղակ[4]։
Շերբեթը երբեմն ամբողջությամբ չի սառեցվում և օգտագործվում է որպես սառը ըմպելիք։ Այս դեպքում այն հաճախ մատուցվում է կերակուրների արանքում, քանի որ շերբեթը նպաստում է սննդի մարսմանը։ Ամբողջովին սառեցված շերբեթն օգտագործում է որպես աղանդեր և պաղպաղակի նման մատուցվում է ապակե փոքրիկ ամաններով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբական sharbat բառը, որը նշանակում է զովացուցիչ ըմպելիք, Եվրոպա է եկել 16-րդ դարում, Թուրքիայի տարածքով (sherbet)` մի փոքր փոփոխված տեսքով։ Իտալերենով ըմպելիքը կոչվում է sorbetto (իտալերեն` sorbire՝ դանդաղ քաշել, ըմբոշխնել բառից), Ֆրանսերենում` sorbet։ Ենթադրվում է, որ ըպելքիը Իտալիայից Ֆրանսիա է եկել Հենրի Երկրորդի օրոք, ով ամուսնացել է իտալացի Եկատերինա Մեդիչիի հետ։ Եվրոպական երկրներում խմիչքը մատուցվում էր միայն տոնակատարությունների ժամանակ, իսկ Թուրքիայում և Եգիպտոսում շերբեթը հաճախ խմում էին որպես մրգային հյութի հիմքով պատրաստված զովացուցիչ ըմպելիք։
17-րդ դարում ֆրանսիական շերբեթը ջրից, շաքարավազից և կիտրոնից պատրաստված ըմպելիք էր։ Միայն 19-րդ դարում շերբեթ անունով սկսեցին մատուցել կիսասառեցված աղանդեր, որում հաճախ ավելացնում էին ալկոհոլ, սակայն այն նախկինի պես ավելի շուտ խմում էին փոքր կումերով, քան ուտում էին գդալով։
Բաղադրատոմս
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրգերի խյուսը խառնում են սառեցված շաքարի օշարակի հետ և դնում են սառնարան։ Սառեցման ընթացքում շերբեթը մի քանի անգամ լավ խառնում են, որպեսզի խուսափեն սառցե խոշոր բյուրեղների ձևավորումից։ Հազվադեպ ավելացվում է նաև սերուցք, կաթ կամ ձու (սննդամթերք)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Zaikouski E., Tychka H. Чытаць кнігу "Старадаўняя беларуская кухня" - Эдвард Зайкоўскі, Галіна Тычка — Minsk: Uradzhai, 1995. — P. 248. — 287 p. — ISBN 5-7860-0742-1
- ↑ ГОСТ Р 55626-2013 Десерты шербеты взбитые замороженные. Технические условия
- ↑ Мороженое шербет и десерты замороженные с добавлением молока и молочных продуктов. Общие технические условия
- ↑ БРЭ, 2013, էջ 134
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мороженое // Монголы — Наноматериалы. — М. : Большая российская энциклопедия, 2013. — С. 134. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 21). — ISBN 978-5-85270-355-2.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերբեթ (պաղպաղակ)» հոդվածին։ |
| ||||||