Մրգային սառույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Մրգային սառույց
Ghiacciolo alla menta.jpg
Տեսակ սննդամթերք
Ենթատեսակ Q19798846? և Պաղպաղակ
Առաջացման երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ice lollipops Վիքիպահեստում

Մրգային սառույց կամ փոփսիքլ, հյութից, թեյից կամ մրգային այլ խմիչքներից պատրաստված սառը աղանդեր։ Մրգային սառույց պատրաստելու համար հեղուկը սառեցնում են փայտիկի վրա։ Հաճախ ավելացնում են ներկեր[1]։ Մրգային սառույցի որոշ տեսակներ բաժակների մեջ են դնում և մատուցում առանց փայտիկի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրգային սառույցն առաջին անգամ պատրաստվել է 1905 թվականին։ Սան-Ֆրանցիսկոյից 11-ամյա Ֆրենկ Էպպերսոնը մի բաժակ ջրի մեջ մի քիչ սոդայի փոշի լցրեց ու սկսեց փայտե ձողիկով խառնել։ Նա ցանկանում էր ըմպելիք պատրաստել։ Գազավորված հեղուկով այդ բաժակը փայտե ձողիկի հետ միասին նա մոռացավ բակում։ Այդ գիշեր ջերմաստիճանը զրոյից ցածր էր։ Եվ առավոտյան Էպպերսոնը տեսավ, որ բաժակի մեջի ըմպելիքը սառել է։ Տղան ցանկացավ հալեցնել խմիչքը՝ դնելով այն տաք ջրի մեջ։ Փայտե ձողը քաշելով նա հանեց սառած զանգվածը և կերավ այն։

1922 թվականին Օքլենդում հրշեջների պարահանդեսի ժամանակ Էպպերսոնն առաջին անգամ վաճառեց նման եղանակով, բայց մրգահյութով պատրաստած մի քանի սառույց։ 1923 թվականին Էպպերսոնը արտոնագիր ստացավ «փայտիկի վրա սառեցված սառույցի» համար, որն անվանեց փոփսիքլ (Popsicle) իր երեխաների խնդրանքով։ Մի քանի տարի անց Էպպերսոնը ապրանքանշի իրավունքները վաճառեց նյույորքյան Joe Lowe Company ընկերությանը[2]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hawkeshealth.net»։ Hawkeshealth.net։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-04-ին 
  2. «The Popsicle Story»։ Popsicle։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-04-ին