Տիրամիսու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox mets.png
Տիրամիսու
Tiramisù
A serving of tiramisu dusted with cacao.jpg
Ծագում
Տեսակ դեսերտ
Ենթատեսակ աղանդեր և sweet dish
Առաջացման երկիր Իտալիա Իտալիա
Բաղադրամասեր
Հիմնական մասկարպոնե պանիր, սուրճ (հիմնականում էսպրեսսո), հավկիթ, շաքարավազ, կակաո, սավոյարդի թխվածքաբլիթ:
Tiramisu Վիքիպահեստում

Տիրամիսու (իտալ.՝ Tiramisù, tira-քաշիր, mi-ինձ, su-վեր), իտալական դեսերտ, որը պարունակում է մասկարպոնե պանիր, սուրճ (հիմնականում էսպրեսսո), հավկիթ, շաքարավազ, կակաո, սավոյարդի։ Որպես օրենք՝ դեսերտը ծածկում են կակաոյով[1]։ Կարելի է նաև հունական ընկույզ ավելացնել։

Տիրամիսուն աշխարհում մեկն է ամենաճանաչված դեսերտներից։ Գոյություն ունեն բաղադրատոմսի հարմարվածություններ, որի համաձայն՝ կակաոյին կարելի է փոխարինել մանրացրած շոկոլադով, սավոյարդին՝ բիսկվիթով, սուրճին՝ մրգային կամ ալկոհոլային (հիմնականում մարսալա կամ մադերա) խմիչքով, իսկ որոշ դեպքերում Տիրամիսուն կարող է հիշեցնել կեքս կամ պուդինգ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

A serving of tiramisu at Harkema in Amsterdam.jpg

Պատմաբանների մի մասը մտածում է, որ Տիրամիսուի բաղադրատոմսը ստեղծվել է 17-րդ դարում՝ Մեծ դուքս Կոզիմո 3-րդ Մեդիչիի պատվին, սակայն դրա մասին փաստաթղթային ոչ մի տեղեկություն չի պահպանվել[2]։ Իսկական պատմությունը այս տորթի սկսվում է 20-րդ դարի 60-ական կամ 70-ական թվականներից, որի շնորհիվ էլ տորթը համարվում է ժամանակակից[3]։

Առաջին գրված հիշողությունը ֆիքսված է Ջուզեպե դի Կլեմենտի(Giuseppe di Clemente) հոդվածում՝ 1971 թվականին[4]։ 1981 թվականին նրա անվանակիցը՝ Ջուզեպե Մաֆիոլին (Giuseppe Maffioli), «Vin Veneto» թերթում գրեց, որ Տիրամիսուն ստեղծվել է հրուշակագործ Ռոբերտո Լինգուանոտտոյի (Roberto Linguanotto) կողմից՝ 60-ական թվականներին՝ «Alle Beccherie» ռեստորանում(քաղաք Տրեվիզո)։ Ջուզեպե Մաֆիոլին նշեց, որ իր անվանմամբ Տիրամիսուն պարտական է բաղադրիչների վերականգնողական և սնուցողական հատկանիշներին, որոնք մտնում են իր բաղադրատոմսի մեջ։

Բաղադրատոմսը նաև հանդիպում է «I dolci del Veneto» (1983 թվական) գրքում[5]։ Հաջորդ հիշողությունները կարելի է հանդիպել ավելի ուշ տեքստերում, ինչպիսիք են՝ «Cucina e tradizioni del Veneto», որում գրում են, որ Տիրամիսուն ստեղծվել է «Alle Beccherie» ռեստորանի գլխավոր խոհարարի կողմից, ով ուներ աշխատանքային փորձ կենտրոնական Եվրոպայում։

Գոյություն ունեն տորթի վերաբերյալ շատ լեգենդներ։ Այսպիսով, դրանցից մեկը վկայում է, որ ճանաչված իտալական դեսերտը, որը առաջին անգամ պատրաստվել էր Սիենում (Տոսկանա)՝ հատուկ մեծ դուքս Տոկսանա Կոզիմո 3-րդի համար, և տորթին անվանել էին «Zuppa del duca»։

Կան նաև տարբերակներ, որոնց համաձայն տորթի հեղինակն են ռեստորաններ «El Toulà»-ն և «Al Fogher»-ը[6]։ Բացի դրանից 2006 թվականի հոկտեմբերի 8-ին Baltimore Sun թերթը հրապարակեց մի հոդված, որում հավաստացվում էր, որ «Beccherie» ռեստորանում դեսերտի մատուցողն էր Կարմինանտոնիո Յաննակոնեն(Carminantonio Iannaccone), ով մեր ժամանակներում ապրում է Բալտիմորում՝ ԱՄՆ-ում։ Պատմաբանները մտածում են, որ Տիրամիսուն ստեղծել է հենց նա[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Tiramisù"»։ Accademia Italiana della Cucina։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-16-ին 
  2. Nobles, Cynthia Lejeune The Delta Queen Cookbook: The History and Recipes of the Legendary Steamboat. — Louisiana State University Press, 2012. — P. 211. — ISBN 978-0807145371
  3. Touring L'Italia dei dolci. — Touring club Italiano, 2004. — P. 57. — ISBN 978-8836529315
  4. Fernando e Tina Raris «La Marca gastronomica : amore e nostalgia per la cucina e i vini di nostra tradizione», Treviso, Canova, pp 31, 1998. ISBN 88-87061-55-6.
  5. Giovanni Capnist «I dolci del Veneto», Padova, Muzzio, 1983. ISBN 88-7021-239-4.
  6. «"Tiramisu tra storia e leggenda"»։ Il Giornale del Cibo։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-16-ին 
  7. «The unsung inventor of tiramisu»։ Baltimore Sun։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-16-ին։ Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 21–ին (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]