Պաննա կոտտա
Ենթատեսակ | creamy pudding? |
---|---|
Առաջացման երկիր | Իտալիա |
Հիմնական | սերուցք և շաքար |
Panna cotta Վիքիպահեստում |
Պաննա կոտտա (իտալ.՝ panna cotta «եփված սերուցք»), հյուսիսիտալական աղանդեր՝ պատրաստված սերուցքից, շաքարից, ժելատինից և վանիլինից[1]։
Աղանդերի հայրենիքը իտալական Պիեմոնտն է։ Այս քաղցրավենիքի անունը իտալերենից բառացիորեն թարգմանած նշանակում է «եփված սերուցք», սակայն այն ավելի շատ սերուցքային պուդինգ կամ ուղղակի սերուցքային ժելե է, որին ավելացնում են տարբեր բաղադրիչներ։
Անուշեղենի պատրաստման համար սերուցքը շաքարի և վանիլինի հետ միասին տաքացնում են և 15 րոպե եփում են թույլ կրակի վրա։ Ստացված զանգվածին ավելացնում են ժելատին, այնուհետև խառնուրդը լցնում են հատուկ տարրաների մեջ, իսկ սառչելուց հետո դրանք հանում են տարրաներից և դնում ափսեների մեջ։ Պաննա կոտտան մատուցում են փոքր չափաբաժիններով՝ մրգային թանձրուկներով, մրգերի կամ հատապտուղների, նաև շոկոլադե կամ կարամելային թանձրուկներով։ Ավանդական պաննա կոտտան ունի սպիտակ գույն[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում այս ուտեստում ժելատինի փոխարեն օգտագործում էին եփված ձկան ոսկորներ և շաքար չէին ավելացնում, քանի որ այն բավականին թանկ էր։
Այս ուտստին համանման այլ ուտեստներ կարելի է գտնել Հունաստանում, Ֆրանսիայում և Ֆինլանդիայում։ Օրինակ, բավարիական կրեմը՝ պատրաստված կաթից և սերուցքից, որին ավելացնում են ժելատին, և որը ըստ իր բաղադրության շատ նման է պաննա կոտտային։ Բլանմանժեն նույնպես սառը աղանդեր է, որը պատրաստում են ժելատինից կամ եփված ձկան ոսկորերից, երբեմն նաև կրախմալից։
Մատուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաննա կոտտան հաճախ մատուցում են հատապտուղների հետ կամ կարամելային կամ շոկոլադե թանձրուկով։ Նաև կարելի է վրան լցնել մրգեր[3] կամ լիկյոր[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Panna cotta». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Рanna Сotta Արխիվացված 2012-04-01 Wayback Machine (ссылка не действительна)
- ↑ «Sahniges Panna Cotta mit frischen Früchten » affektblog.de». affektblog.de (գերմաներեն). 2019 թ․ հուլիսի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Luigi Carnacina, Luigi Veronelli "Panna Cotta" // La Cucina Rustica Regionale. — 1977.