Jump to content

Շառլոտկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլոտկա
Ենթատեսակաղանդեր
Առաջացման երկիր Ֆրանսիա
 Charlotte (dessert) Վիքիպահեստում

Շառլոտկա (ֆր.՝ charlotte), խնձորից պատրաստված քաղցր աղանդեր, որը պատրաստվում է խմորի մեջ։ Դասական շառլոտկան՝ գերմանական քաղցր ուտելիք է, որը պատրաստվում է սպիտակ ալյուրից, եփովի կրեմից, մրգերից և լիկյորից։

Դասական բաղադրատոմս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական շառլոտկայի գաղափարը փոխառվեց անգլիացիներից՝ շառլոտկան համարվում է պուդինգի տարատեսակներից մեկը, որը սովորաբար մատուցում են տաք վիճակով։ Կաղապարի հատակը հաց են շարում, որը թաթախված է լինում յուղով և ձվի խառնուրդով։ Հացի վերևը ծածկում են պատրաստի խնձորով (շաքարով պատրաստված) և ծածկում են փափկեցված հացի շերտով։ Կարելի է մի քանի շերտ անել։ Եվ ապա շառլոտկան պատրաստում են ջեռոցում և մատուցում տաք՝ պաղպաղակով, հարած սերուցքով և քաղցր սոուսով։

Շառլոտկան կարելի է պատրաստել տարբեր խորիզներով, սակայն խնձորի խորիզը համարվում է առավել տարածված՝ Եվրոպայի տարածքում խնձորի մատչելիության և ավելի հասանելի լինելու համար։ Խնձորի շառլոտկան ավանդաբար թխում են աշնանը՝ խնձորի բերքահավաքից հետո։ Խնձորը կարող է փոխարինվել նաև տանձով, սալորով և այլ մրգերով ու հատապտուղներով։ Ինչպես նաև կարելի է մրգային շերտը փոխարինել կրեմով կամ շոկոլադե մուսով։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի անվան ծագումնաբանության մի քանի տարբերակ։ Դրանցից մեկի համաձայն այդ բաղադրատոմսն առաջարկվեց Մեծ Բրիտանիայի թագավորի կին՝ Շառլոտա թագուհու կողմից։ Մեկ այլ վարկածի համաձայն աղանդերի անվանումը ծագում է հին անգլ.՝ charlyt բառից, ինչը թարգմանաբար նշանակում է ուտեստ, պատրաստված հարած հավկիթից, շաքարից և կաթից։ 15-րդ դարում Անգլիայում նաև հայտնի էր նման անունով մսային ուտեստ։ Գոյություն ունի գեղեցիկ պատմություն անհույս սիրահարված խոհարարի մասին, որը իր կողմից հնարված աղանդերն անվանեց իր սիրած կնոջը՝ Շառլոտայի պատվին։

Եվս մեկ վարկածի համաձայն 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին Ռուսաստանում բազում գերմանական հացի փռեր կային, որտեղ պատրաստում էին այդ կարկանդակները՝ հացի և բուլկեղենի մնացորդներից։ Ռուսները ծաղրում էին և ասում, որ գերմանացիների կանայք տնտեսում են և նույնիսկ խմորեղենն են պաքսիմատներից պատրաստում, իսկ հենց կանանց, ընդհանրացնելով, աչքերի համար անվանեցին Շառլոտաներ, քանի որ դա բավականին հայտնի անուն էր, արդեն հասարակ անուն դարձաձ յուրաքանչյուր գերմանուհու համար, ով ապրում էր Ռուսաստանում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլոտկա» հոդվածին։