Կանոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox mets.png
Կանոլի
cannoli
Cannoli siciliani (edited).jpg
ավանդական կանիոլի
Սիցիլիա
Ծագում
Տեսակ Աղանդեր
Ենթատեսակ թխվածք
Առաջացման երկիր Իտալիա Իտալիա
Բաղադրամասեր
Հիմնական վաֆլե խողովակ, միջուկ
Cannoli Վիքիպահեստում

Կանոլի (իտալ.՝ cannoli — «փոքրիկ խողովակ»), սիցիլական ավանդական աղանդեր։ Այն վաֆլե խրթխրթան խողովակ է՝ լցոնված մասկարպոնե պանրով, հարած կաթնաշոռով կամ ռիկոտայով, ավելացված տարբեր օշարակներ (հաճախ վանիլինի կամ շոկոլադի համով), մարսալա գինի կամ վարդագույն ջրով։ Երկարությունն ու լայնությունը որոշվում են կախված տարածաշրջանի խոհանոցից, և կարող են լինել մեծ մատից մինչև բռունցքի չափ։ Այն ավելի տարածված է Պալերմոյից հարավ Պյանա դելյի Ալբանեզի շրջանում[1]։

Աղանդերը համարվում է Սիցիլիայի և հարավային Իտալիայի ավանդական քաղցրավենիքը, և այն մատուցվում է ինչպես սովորական, այնպես էլ տոնական օրերին։

Կանոլին հայտնի է ԱՄՆ–ում, որտեղ բաղադրատոմսը ընկել է ХХ դարի սկզբներին իտալացի էմիգրանտների հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Cannoli of Piana degli Albanesi»։ A Taste of Travel։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15